Հոդվածներ
Ի՞նչ կարող է պատմել սրտի ռիթմը Ձեր սթրեսի մասին

Սրտի ռիթմը երբեմն գիտի այն, ինչը մենք դեռ չենք զգացել։
Երբ սիրտն առանց պատճառի արագ է խփում, հնարավոր է՝ արձագանքում է սթրեսին։
Գիտնականներն ապացուցել են, որ սրտից ուղեղ ուղարկվող ազդակներն ավելի շուտ են հասնում, քան ուղեղից՝ սրտին։ Սա նշանակում է՝ սիրտն առաջինն է արձագանքում մեր սթրեսին, վախին, ցավին կամ ուրախությանը՝ դեռ մինչ դա կգիտակցենք։
Սրտի առողջությունը միայն ֆիզիկական ակտիվությունը չէ
Ձեր սրտի առողջությունը պահպանում են մի շարք գործոններ՝
- 🛌 Լիարժեք ու որակյալ քունը
- 🧘♀️ Սթրեսի կառավարման հմտությունը
- 🩺 Կանոնավոր բժշկական զննումները (հատկապես՝ 40-ից հետո)։
Նորագույն սրտաբանական մոտեցումը շեշտը դնում է կանխարգելման և ոչ միայն բուժման վրա։
Բժիշկ Անի Ալեքսանյան «Սրտի արձագանքը սթրեսին երբեմն արտահայտվում է հևոցով, անհանգստությամբ՝ նույնիսկ թեթև ֆիզիկական ծանրաբեռնության դեպքում։ Ճշգրիտ գնահատումը կարող է տալ միայն բժիշկը։ Եթե Դուք 40-ից բարձր եք և սթրեսային իրավիճակներում եք կամ ունեք ժառանգական նախատրամադրվածություն, անհրաժեշտ է անցնել սրտաբանական զննում։ Ավելի լավ է՝ շուտ, քան ուշ» ։ «Վարդանանց» բժշկական կենտրոնում կարող եք անցնել սրտաբանական համալիր զննում՝ ստանալով բժշկի կարծիք, խորհրդատվություն և անհատականացված մոտեցում։ | ![]() |
📍 Ե՞րբ եք վերջին անգամ լսել ձեր սրտին։ Միգուցե հիմա է ճիշտ պահը։
📞 [𝟬𝟭𝟭 𝟱𝟵 𝟮𝟭 𝟬𝟬, 𝟬𝟭𝟬 𝟱𝟵 𝟮𝟭 𝟬𝟬]