info@vardanants.am

Հոդվածներ

Ստամոքսի փոքրացման վիրահատություն. ի՞նչ պետք է իմանալ

August 18, 2025
<p><strong>Ստամոքսի փոքրացման վիրահատություն. ի՞նչ պետք է իմանալ</strong></p>

«Ստամոքսի փոքրացման վիրահատությունը պարզապես քաշը կորցնելու միջոց չէ։ Սա նոր կյանքի մեկնարկ է՝ առանց շաքարային դիաբետի, առանց հոդացավերի։ Իսկ ամենակարևորը՝ այս վիրահատությունը վերադարձնում է մարդու ինքնավստահությունն ու կյանքի որակը»,- բարիատրիկ վիրաբույժ Հակոբ Շմավոնյան։

Մենք զրուցեցինք վիրաբույժ Հակոբ Շմավոնյանի հետ՝ պարզելու, թե ի՞նչ է ստամոքսի փոքրացման վիրահատությունը, այն ո՞ւմ է նպատակահարմար և ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել։

Ի՞նչ է ստամոքսի փոքրացման վիրահատությունը

Սա բժշկական միջամտություն է, որի նպատակն է նվազեցնել ստամոքսի ծավալը՝ օգնելով մարդուն հագենալ ավելի քիչ սննդով։ Ամենատարածված մեթոդը ստամոքսի երկայնակի մասնահատումն է, որի արդյունքում ստամոքսը ստանում է «թևի» ձև, այդ պատճառով էլ կոչվում է թևքային գաստրոպլաստիկա։ «Վարդանանց»-ում վիրահատությունը կատարվում է լապարասկոպիկ եղանակով։ Սա նշանակում է արագ վերականգնում, քիչ ցավ։

Ովքե՞ր կարող են վիրահատվել

Վիրահատությունն առաջարկվում է այն անձանց, ում մարմնի զանգվածի ինդեքսը (ՄԶԻ) գերազանցում է 35-ը, հատկապես, եթե առկա են ուղեկցող հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, հիպերտոնիա, քնի խանգարումներ։

Բայց, եթե ձեր ՄԶԻ-ն 30-35-ի սահմաններում է, և նախկինում փորձած ոչ վիրահատական մեթոդներն արդյունք չեն տվել, դա ևս կարող է ցուցում լինել։

Ամեն ինչ որոշվում է անհատական խորհրդատվության արդյունքում։

Ե՞րբ են երևում արդյունքները

Բուժառուները վիրահատությունից հետո առաջին տարվա ընթացքում կորցնում են ավելորդ քաշի մինչև 70%-ը։ Իսկ ամենակարևորը՝ կարգավորվում է արյան ճնշումը, նվազում են հոդացավերը, շաքարի մակարդակն արյան մեջ վերադառնում է նորմայի սահմաններ, էներգիան ու շարժունակությունը զգալիորեն ավելանում են։

Իսկ եթե վախենո՞ւմ եք

Գերքաշությունը պարզապես գեղագիտական խնդիր չէ։ Դա քրոնիկ հիվանդություն է, որն ազդում է կյանքի որակի վրա։ Իսկ բարիատրիկ վիրահատությունն արդյունավետ գործիք է՝ վերադարձնելու Ձեր առողջությունը, ուժը և ինքնավստահությունը։ Վիրահատությունը վերջնագիծ չէ, այլ՝ նոր սկիզբ։ Սկիզբ մի նոր կյանքի, որտեղ Դուք վերահսկում եք Ձեր մարմինը և ապագան։

💬 Պատրա՞ստ եք անելու առաջին քայլը

📍 Գրանցվեք նախնական անհատական խորհրդատվության բարիատրիկ վիրաբույժ Հակոբ Շմավոնյանի մոտ՝ հասկանալու, թե, արդյո՞ք, վիրահատությունը Ձեզ համար ճիշտ ընտրություն է։

📞 011 59 21 00

LOADING