Հոդվածներ
Ինչպես պահպանել սիրտը առողջ

«Երկար ժամանակ չէի կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ եմ այդքան արագ հոգնում։ Երբեմն նույնիսկ զբոսանքը մի մեծ դժվարություն էր։ Երբ այդ հոգնածությունը սկսեց ազդել իմ կյանքի որակի վրա, որոշեցի դիմել մասնագետներին»,-պատմում է տիկին Անահիտը։
«Վարդանանց»-ում նա անցել է սրտի ամբողջական հետազոտություն՝ էլեկտրասրտագրություն (ԷՍԳ), Էխոկարդիոգրաֆիա և սթրես թեստ, որոնց արդյունքում բժիշկները հայտնաբերել են արյան շրջանառության խնդիրներ։
«Ինձ առաջարկեցին ստենտավորում։ Միջամտությունն անցավ արագ ու առանց անհարմարությունների։ Պալատում ինձ զգում էի ինչպես հյուրանոցում, իսկ մի քանի օր անց արդեն ուժերս լիարժեք վերականգնվեցին»,-ասում է նա։
Վարդանանց ստացիոնարում գործող ինվազիվ սրտաբանական ծառայությունն ախտորոշումն ու բուժումը, այդ թվում՝ կորոնարոգրաֆիան և պսակաձև անոթների ստենտավորումն իրականացնում է վերջին սերնդի սարքավորումներով, հարմարավետ, հաճելի պայմաններում։
Ձեր սիրտն արժանի է լավագույնին։
Զանգահարեք +374 11 59 21 00 համարով և գրանցվեք սրտաբանի խորհրդատվության համար։