info@vardanants.am

Հոդվածներ

Նոր կյանք՝ սրտի ստենտավորումից հետո

մայիս 16, 2025
<p><strong>Նոր կյանք՝ սրտի ստենտավորումից հետո&nbsp;</strong></p>

Իմ անունն Արմեն է։ Ես 63 տարեկան եմ։ Միշտ ապրել եմ շարժման մեջ՝ զբոսանքներ թոռնիկիս հետ, արշավներ դեպի լեռներ։ Բայց մի օր զգացի՝ ինչ-որ բան այն չէ։ Սկզբում՝ թեթև հոգնածություն, որը վերագրում էի վատ քնելուն։ Հետո՝ ծանրություն կրծքավանդակում։ Երբեմն՝ ծակող ցավ, հատկապես, երբ սար էի բարձրանում։ Մտածում էի՝ կանցնի։ Բայց մի առավոտ ցավն այնքան սուր դարձավ, որ այլևս սպասել հնարավոր չէր։

«Վարդանանց»-ում բժիշկներն ախտորոշեցին՝ սրտի անոթների նեղացում։ Եթե շարունակեի սպասել, հնարավոր էր՝ սրտամկանի ինֆարկտ։ Առաջարկվեց ստենտավորում։ Վիրահատությունն անցավ արագ ու առանց ցավի։

Մի քանի ժամ անց՝ արդեն ոտքի էի կանգնել։ Մեկ օր անց՝ քայլում էի։

💙 Շնորհիվ «Վարդանանց»-ի բժիշկների՝ նորից վայելում եմ կյանքն՝ առանց ցավի։ Կրկին բարձրանում եմ լեռներ՝ առանց շնչահեղձ լինելու։

Ձեր սիրտը հուշում է։ Լսեք նրան։

Եթե դուք էլ երբեմն ցավ եք զգում, ծանրություն կամ հևոց՝ մի սպասեք։

📞Զանգահարեք ու ամրագրեք Ձեր հանդիպումը սրտաբանի հետ` +374 11 59 21 00:

LOADING