Հոդվածներ
Կրծքագեղձի սոնոգրաֆիա․ ե՞րբ հետազոտվել
ապրիլ 09, 2024

Կրծքագեղձերի ուլտրաձայնային հետազոտությունը մինչև 35-40 տարեկան կանանց խմբում կիրառվում է որպես ամենամյա սքրինինգ։ Պատճառն այն է, որ երիտասարդ տարիքում կրծքագեղձերն ունեն խիտ կառուցվածք, հետևաբար հետազոտության զգայնությունը բարձր է:
Կրծքագեղձերի ուլտրաձայնային հետազոտության ցուցումներ են՝
- կրծքագեղձերի շոշափվող գոյացություններ և ցավոտություն
- կրծքագեղձերի արտաքին տեսքի և պտուկի փոփոխություններ
- արտադրություն պտուկներից
- հղիության և լակտացիայի (կերակրման) շրջան
- կրծքագեղձերի վնասվածք, մաստիտ
- կրծքագեղձերի չարորակ և բարորակ գոյացությունների ժառանգական նախատրամադրվածություն
- իմպլանտների վիճակի գնահատում պլաստիկ վիրահատություններից հետո
- կրծքագեղձերի բիոպսիա՝ ՈւՁՀ հսկողությամբ։
Հետազոտության համար զանգահարեք +𝟑𝟕𝟒 (𝟏𝟏) 𝟓𝟗 𝟐𝟏 𝟎𝟎 համարով և գրանցվեք։