Հոդվածներ
Սրտանոթային հիվանդությունները (ՍԱՀ), այդ թվում՝ սրտի կաթվածը և ինսուլտն աշխարհում մահացության հիմնական պատճառն են։ ԱՀԿ տվյալներով` աշխարհում յուրաքանչյուր երկրորդ մահը գրանցվում է սրտանոթային հիվանդություններից` տարեկան կազմելով շուրջ 18 մլն դեպք, որոնցից առնվազն 75%-ն արձանագրվում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում:
Հայաստանում ՍԱՀ-ից վաղաժամ մահացության ցուցանիշը տղամարդկանց շրջանում 1.6 անգամով գերազանցում է կանանց ցուցանիշին։
«Դա, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ միջին և բարձր տարիքային խմբի տղամարդկանց մոտ առկա են սրտանոթային հիվանդությունների զարգացմանը նպաստող ռիսկի գործոններ՝ հավելյալ քաշ, ալկոհոլի, ծխախոտի չարաշահում և այլն»,- նշում է «Վարդանանց» ՆԲԿ-ի սրտաբան Անի Ալեքսանյանը։
Մեր մասնագետը խորհուրդ է տալիս հիշել, որ սիրտը վտանգում են՝
- անառողջ սնունդը
- ալկոհոլի չարաշահումը
- ծխախոտը
- նստակյաց կյանքը։
Առողջ ապրելակերպից բացի կարևոր է նաև սրտանոթային հիվանդությունների վաղաժամ հայտնաբերման և կանխարգելման նպատակով տարեկան առնվազն մեկ անգամ որոշակի հետազոտություններ անցնելը։
Սրտաբանի խորհրդատվության համար զանգահարեք +𝟑𝟕𝟒 (𝟏𝟏) 𝟓𝟗 𝟐𝟏 𝟎𝟎 համարով: