info@vardanants.am +374 (11) 59-21-00

Հոդվածներ

Ե՞րբ է անհրաժեշտ անցնել մամոգրաֆիկ սքրինինգային հետազոտություն

ապրիլ 03, 2024
<p><strong>Ե՞րբ է անհրաժեշտ անցնել մամոգրաֆիկ սքրինինգային հետազոտություն</strong></p>

«Վարդանանց»-ի մամոգրաֆիստ, բժիշկ-ռադիոլոգ Լուսինե Հակոբյանը նշում է, որ 35-ից մինչև 40 տարեկանում կատարվում է առաջին մամոգրաֆիան, որպեսզի 40 տարեկանում կանայք ունենան առողջ հյուսվածքների հստակ տվյալներ՝ հետագայում համեմատության և առողջական վիճակի ավելի ճշգրիտ գնահատման համար։

40 տարեկանից հետո ամեն տարի անհրաժեշտ է կատարել սքրինինգային մամոգրաֆիա։ Բժիշկը հորդորում է չսպասել ախտանշանների։

Կրծքագեղձի քաղցկեղի լիարժեք բուժման պայմանը վաղ փուլում հայտնաբերելն է, երբ դեռևս կնոջ մոտ ախտանիշներ չկան։

Կանայք մեր կենտրոնում մամոգրաֆիկ հետազոտություն կարող են անցնել երկուշաբթիից շաբաթ, մինչև ժամը 18։00-ն՝ Քոչար (35/1) մասնաճյուղում։

Հետազոտությունները կատարվում են նորագույն սարքավորումներով (General Electric Senographe Pristina մամոգրաֆիկ համալիր, GE Versana Black սոնոգրաֆիայի սարք) հագեցած մամոգրաֆիայի կաբինետում։

Մամոգրաֆիկ համալիրը հնարավորություն է տալիս՝

  • կատարել անցավ հետազոտություն
  • բարձր ինֆորմատիվության շնորհիվ հայտնաբերել քաղցկեղն ամենավաղ փուլերում:

Զանգահարեք +𝟑𝟕𝟒 (𝟏𝟏) 𝟓𝟗 𝟐𝟏 𝟎𝟎 համարով և գրանցվեք կրծքագեղձի հետազոտություն անցնելու համար։

LOADING