Հոդվածներ
Մարտի 8-ին մենք աշխատում ենք

Մարտի 8-ին՝ կանանց միջազգային օրը, «Վարդանանց»-ի կենտրոնական կլինիկայի (Վարդանանց 𝟭𝟴/𝟭) դռները Ձեր առջև բաց կլինեն ժամը 𝟬𝟵:𝟬𝟬-ից մինչև 𝟭𝟱։𝟬𝟬-ն։ Կաշխատեն թերապևտները, մանկաբույժը, կիրականացվեն էնդոսկոպիկ, ուլտրաձայնային և լաբորատոր հետազոտություններ։
«Վարդանանց»-ի «Նանսեն» (Նոր Նորք, Գայի 𝟭𝟬/𝟳) և «Քոչար» (Հր․ Քոչար 𝟯𝟱/𝟭) մասնաճյուղերում ժամը 𝟬𝟵:𝟬𝟬-ից մինչև 𝟭𝟱։𝟬𝟬-ն այցելուներին կընդունեն թերապևտները, մանկաբույժները, կիրականացվեն ուլտրաձայնային և լաբորատոր հետազոտություններ։
Հիշեցնենք, որ տոնական օրերին «Վարդանանց»-ը որպես տեղամասային պոլիկլինիկա չի գործում: Այցելության գրանցվելու համար զանգահարեք +374 11 59 21 00 հեռախոսահամարով։