Հոդվածներ
Զալցբուրգից Երևան՝ նոր գիտելիքներով
հունիս 07, 2024
Մեր թերապևտ Քրիստինե Սարգսյանը «Վարդանանց»-ի բուժառուների առողջությանն է ծառայեցնում վերջերս ավստրիական Զալցբուրգ քաղաքում ստացած արդիական գիտելիքները։
Այնտեղ կայացած ընտանեկան բժշկության մեկշաբաթյա դասընթացը կազմակերպել էին Զալցբուրգի Բաց բժշկական ինստիտուտը և իր գործընկեր 𝗗𝗨𝗞𝗘 համալսարանական բժշկական կենտրոնը (ԱՄՆ)։