Հոդվածներ
Ակնաբուժական անցավ, ժամանակակից հետազոտություն «Վարդանանց»-ում

Դուք կամ ձեր հարազատներից որևէ մեկն ունե՞ք շաքարային դիաբետ, ուրեմն անհրաժեշտ է տարին մեկ անգամ այցելել ակնաբույժին՝ նույնիսկ, եթե տեսողությունից չեք դժգոհում։
OCT/ՕԿՇ-ն (օպտիկական կոհերենտ շերտագրություն, անգիոգրաֆիա) աչքի ոչ կոնտակտային, անցավ հետազոտման մեթոդ է։
Այն թույլ է տալիս հայտնաբերել ախտաբանական նույնիսկ աննշան փոփոխությունները, որոնք չեն բացահայտվում այլ մեթոդներով։
Ո՞ր դեպքերում է ցուցվում ՕԿՇ-ն՝
- շաքարային դիաբետի
- գլաուկոմայի
- տարիքային մակուլոդեգեներացիայի
- ցանցաթաղանթի, տեսողական նյարդի, անոթաթաղանթի այլ հիվանդությունների դեպքում։
Օպտիկական կոհերենտ շերտագրման սարքով հետազոտությունը կատարվում է արագ, առանց բիբը լայնացնելու՝ ստանալով որակյալ, բարձր ճշգրտությամբ պատկեր։
Զանգահարեք +𝟑𝟕𝟒 (𝟏𝟏) 𝟓𝟗 𝟐𝟏 𝟎𝟎 համարով և գրանցվեք ակնաբույժի խորհրդատվության համար։