Հոդվածներ
Վերականգնողական բուժում. ընտրովի, թե՞ պարտադիր․ մասնագիտական քննարկում
Կամուրջ՝ բուժման և լիարժեք կյանքի միջև
Ի՞նչ դեր ունի վերականգնողական բուժումը տարբեր հիվանդությունների բուժման գործում և, արդյո՞ք, այն պարտադիր է։ «Վարդանանց» ՆԲԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպված մասնագիտական հերթական քննարկումն այս մասին էր։
Բժիշկ-վերականգնողաբան Մարիամ Մխիթարյանն իզուր չէ վերականգնումը համեմատում բուժման վերջին ակորդի հետ։ Որպես օրինակ նա գործընկերներին ներկայացրեց կաթվածից հետո վերականգնողական բուժման կարևորությունը։
«Հիվանդներն, ովքեր տանում են այս ծանր հարվածը, հաճախ ունենում են շարժողական, ճանաչողական ֆունկցիաների խանգարումներ: Վերականգնողական բուժումը դառնում է հենց այն թելը, որն օգնում է նրանց վերադառնալ առօրյա՝ ինքնուրույն կյանքին»։
Բժիշկը ներկայացրեց «Վարդանանց»-ի վերակագնողական ծառայությունը՝ նշելով, որ այն համալրված է կինեզոթերապևտիկ և ֆիզիոթերապևտիկ բուժական միջոցառումներով։
Բազմամասնագիտական թիմը Ձեզ կամ Ձեր հարազատներին օգնության կհասնի, եթե ունեք կամ տարել եք՝
- հենաշարժական համակարգի խնդիրներ (արթրոզ, հոդերի շարժման ամպլիտուդայի սահմանափակումներ, էնդոպրոթեզավորում և այլն)
- նյարդաբանական հիվանդություններ (կաթված, նեյրոպաթիաներ, թունելային համախտանիշներ, ողնաշարի ճողվածքներ և պրոտրուզիաներ)
- կոտրվածքներից հետո վերականգնման անհրաժեշտություն
- վերջույթների անդամահատումներ, պրոթեզավորում
- կեցվածքի շեղումներ (սկոլիոզ, կիֆոզ)
- ցավային համախտանիշներ (մեջքացավ, պարանոցի ցավ, մկանացավ, մկանային լարվածություն և այլն)։
Քննարկումն ամփոփելով՝ դասընթացավարը նշեց, որ վերականգնողական բուժումը կյանքի բնականոն ռիթմին վերադառնալու պարտադիր քայլ է։
Մեր հեռախոսահամարն է՝+ 374 11 59 21 00