info@vardanants.am +374 (11) 59-21-00

Հոդվածներ

Ե՞րբ այցելել վերականգնողաբանին․ մասնագիտական քննարկում «Վարդանանց»-ում

փետրվար 13, 2024
<p><span style="color:;"><strong>Ե՞րբ այցելել վերականգնողաբանին․ մասնագիտական քննարկում «Վարդանանց»-ում</strong></span></p>

Փետրվարի 12-ին տեղի ունեցավ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի բժիշկների հերթական հանդիպում-քննարկումը։

Այս անգամ վերականգնողական ծառայության ղեկավար Մարիամ Մխիթարյանը վնասվածքաբանների և ռևմատոլոգների հետ քննարկեց համագործակցության կարևորությունը։

Նեղ մասնագետների ինտեգրումը հնարավորություն է տալիս մշակել վերականգողական բուժման արդյունավետ ծրագիր՝ հաշվի առնելով հիվանդության կամ վնասվածքի բոլոր ասպեկտները։

Հստակեցվեցին, թե վնասվածքաբանները և ռևմատոլոգները հատկապես ո՞ր դեպքերում կարող են բուժման գործընթացում ներգրավել վերականգնողաբանին՝

  • կոտրվածքներից հետո վերականգնում
  • պրոթեզավորում
  • արթրոզ, արթրիտ
  • կեցվածքի շեղումներ
  • ոտնաթաթի դեֆորմացիաներ
  • վերջույթների անդամահատում
  • օստեպորոզ և այլն։

Մասնագետների համատեղ ջանքերով մենք կարողանում ենք տրամադրել համապարփակ վերականգնողական բուժում՝ բարելավելով այցելուների կյանքի որակը, ապահովելով նրանց սոցիալական ինտեգրացումը։

Վերականգնողաբանի խորհրդատվության համար զանգահարեք +𝟑𝟕𝟒 (𝟏𝟏) 𝟓𝟗 𝟐𝟏 𝟎𝟎 համարով։

LOADING