info@vardanants.am +374 (11) 59-21-00

Հոդվածներ

Վերականգնողական ծառայությունը «Վարդանանց»-ում
նոյեմբեր 30, 2023
Վերականգնողական ծառայությունը «Վարդանանց»-ում

Վերականգնողական ծառայությունը Ձեզ օգնության կհասնի բոլոր այն դեպքերում, երբ ունեք հենաշարժական համակարգի հետ կապված խնդիրներ։ Բուժումն օգնում է վերականգնել, պահպանել և բարելավել օրգանիզմի այն ֆունկցիաները, որոնք ինչ-ինչ պատճառներով տուժել են։ Այս պահին ծառայությունում գործում է կինեզոթերապիա և ֆիզիոթերապիա։

Վերականգնողական ծառայության ղեկավար Մարիամ Մխիթարյանը նշում է, թե որ դեպքերում դիմել․

«Մեզ կարող են դիմել բոլոր այն դեպքերում, երբ առկա է ողնաշարի ճողվածք, տարածուն ցավ ողնաշարի ամբողջ երկայնքով կամ տեղայնացված ցավ ողնաշարի որևէ հատվածում, քայլքի բիոմեխանիկայի և հավասարակշռության խանգարումներ, տարած ինսուլտ, գլխուղեղի և ողնուղեղի վնասումներ»։

Բայց սա ամբողջական ցանկը չէ, որոնց դեպքերում կարելի է դիմել վերականգնողական կենտրոն։

Թիմում աշխատում են մասնագիտական բարձր որակավորում և ոլորտում հարուստ փորձ ունեցող մասնագետներ։ Անհրաժեշտության դեպքում նրանք համագործակցում են նյարդաբանների, վնասվածքաբանների, սրտաբանների հետ՝ առավել թիրախային և արդյունավետ բուժում ապահովելու համար։

Իսկ վերականգնողաբանի հետ խորհրդատվության արդյունքում յուրաքանչյուր պացիենտի համար մշակվում է բուժման անհատական ծրագիր։

Վերականգնողաբանի խորհրդատվության համար զանգահարեք +𝟯𝟳𝟰 𝟭𝟭 𝟱𝟵 𝟮𝟭 𝟬𝟬 համարով և գրանցվեք։

LOADING