Հոդվածներ
Ցերեկային ստացիոնար․ այստեղ դու տանն ես
մայիս 08, 2024
Բուժվեք ցերեկը, իսկ երեկոյան վայելեք հարազատ տան անդորրը։
Ծանո՞թ իրավիճակ է՝
- բժշկի նշանակումները նախատեսում են ներերակային կամ կաթիլային ներարկումներ
- օգտագործվող դեղերը պահանջում է բժշկի հսկողություն
- հիպերտոնիկ կրիզը կամ արյան մեջ շաքարի տատանումները դժվար կառավարելի են
- Ձեզ նշանակվել է երկու և ավելի մասնագետի խորհրդատվություն, և Դուք ցանկանում եք, որ նրանք Ձեզ այցելեն առանձնացված վայրում
- չեք ցանկանում հիվանդանոցում պառկել, եթե դա պայմանավորված չէ վիրահատության անհրաժեշտությամբ։
Ձեր խնդրի խելամիտ ու լավագույն լուծումը «Վարդանանց»-ի Ցերեկային ստացիոնարն է, որը տրամադրում է բարձրորակ բժշկական օգնություն՝ հարմարավետ պայմաններում։
Հենց տեղում կազմակերպվում են՝
- անալիզների նմուշառում
- ուլտրաձայնային հետազոտություն
- համակարգչային շերտագրություն (KT)
- ռենտգեն
- ջերմության, զարկերակային ճնշման, արյան մեջ թթվածնի պարունակության չափումներ
- վիրակապումներ։
Այցելեք մեզ՝ Վարդանանց 18/1 կամ զանգահարեք +𝟯𝟳𝟰 𝟭𝟭 𝟱𝟵 𝟮𝟭 𝟬𝟬 համարով և գրանցվեք Ցերեկային ստացիոնարում։