info@vardanants.am +374 (11) 59-21-00

Հոդվածներ

Վառ գույներով ու էմոցիաներով հղիություն
հուլիս 03, 2023
Վառ գույներով ու էմոցիաներով հղիություն

Վերջին սերնդի՝ պտղի 4D ՈւՁՀ սարքը տպավորիչ կդարձնի Ձեր հղիության ընթացքը

Ցանկանու՞մ եք տեսնել դեռ չծնված Ձեր բալիկի շարժումներն իրական ժամանակում, ուսումնասիրել նրա դիմագծերը, վայելել նրա առաջին ժպիտը՝ գրանցվեք ուլտրաձայնային հետազոտության։

Մեր նոր՝ Voluson E 10 սարքն իրական բեկում է մտցրել գինեկոլոգիայի և մանկաբարձության ոլորտում։

Voluson E 10-ի միջոցով՝ մենք մեր երկրի 4D տեխնոլոգիաները համապատասխանեցնում ենք ԱՄՆ–ում 2023թ. ընդունված չափանիշներին։

Սարքը հնարավորություն է տալիս՝

  • Իրականացնել մանրակրկիտ հետազոտություններ՝ հղիության առաջին եռամսյակից սկսած։
  • Ստանալ բարձր ճշգրտությամբ տեղեկատվություն պտղի օրգան –համակարգերի զարգացումը գնահատելու համար։
  • Հաճելի բոնուս ապագա ծնողների համար. Ձեր բալիկի լուսանկարները և տեսանյութերը կստանաք որպես նվեր:

Հղիության ընթացքի հսկողությունից բացի այս սարքի միջոցով կատարվում է կանանց առողջության հետ կապված ամենաբարդ խնդիրների հայտնաբերում՝

  • Փոքր կոնքի օրգանների ծավալային եռաչափ՝ 3D հետազոտությունն առանձնակի նշանակություն ունի կանանց օրգանների ախտորոշման և խնդիրների լուծման գործում։ 3D ուլտրաձայնով ստեղծվում են պատկերներ, որոնք հնարավոր չէ ստանալ այլ սարքերի միջոցով։
  • Ծավալային ուլտրաձայնային պատկերները կարելի է ուսումնասիրել միաժամանակ մի քանի հարթություններում, ինչը թույլ է տալիս օրգաններն ուսումնասիրել բոլոր կողմերից։

Գրանցվեք բարձր ճշգրտությամբ ուլտրաձայնային հետազոտության «Վարդանանց»-ում՝ զանգահարելով +374 (11) 59-21-00 հեռախոսահամարով։

LOADING