[email protected]

Հոդվածներ

«Վարդանանց»-ի բժիշկների մասնագիտական քննարկումները՝ ոչ ֆորմալ միջավայրում

December 15, 2023
«Վարդանանց»-ի բժիշկների  մասնագիտական քննարկումները՝ ոչ ֆորմալ միջավայրում

Դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի բժիշկների հերթական հանդիպում-քննարկումը։ Այն անկաշկանդ մթնոլորտում գիտելիքների ու փորձի փոխանակման յուրօրինակ դարձավ։

Հետաքրքիր զեկույցներ

Մեր բժիշկները ներկայացրեցին 4 զեկույց՝ բժշկության տարբեր ոլորտներից։

  • Գաստրոէնտերոլգ Սոնա Երիցյանը ներկայացրեց բնականոն մարսողության խանգարման ոչ հաճախ հանդիպող դեպքերը։
  • Ներզատաբան Մարի Ղասաբօղլյանի զեկույցը վիտամին Դ-ի մասին էր։
  • Նյարդաբան Աստղիկ Սուջյանը ելույթ ունեցավ միգրենի բուժման նորագույն մեթոդների մասին։
  • Թերապևտ Սիրանույշ Ասատրյանն անդրադարձավ երկաթդեֆիցիտային անեմիան։

Քննարկումներ ընթացան նաև բժշկական վերջին հետաքրքիր դեպքերի շուրջ։ Բժիշկները ներկայացրեցին, թե այդ դեպքերում ինչ միջամտություններ են կատարվել, որքանով են բուժման այդ մեթոդներն արդյունավետ եղել։