[email protected]

Հոդվածներ

Կրծքագեղձի առողջության մասին՝ մինչև առաջին գանգատը

հոկտեմբեր 22, 2026
<p>Կրծքագեղձի առողջության մասին՝ մինչև առաջին գանգատը</p>

Ինչո՞ւ է հոկտեմբերը վարդագույն

Վարդագույն ժապավենների հետևում մի պարզ հիշեցումէ՝ կրծքագեղձի առողջությանմասին մտածելու համար պետք չէ սպասել, որ ինչ-որ բան անհանգստացնի։

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է։ Հիվանդությունը կարող է զարգանալ առանց նկատելի նշանների։ Հետազոտությունն օգնում է փոփոխությունները հայտնաբերել վաղ փուլում, երբ հաջող բուժման հնարավորություններն ավելի մեծ են։

Ե՞րբ հետազոտվել

40 տարեկանից սկսած՝ բժշկի հետ քննարկեք մամոգրաֆիայի ժամանակացույցը՝ նույնիսկ գանգատների բացակայության դեպքում։ Մինչև 40 տարեկանը հետազոտության անհրաժեշտությունն ու տեսակը բժիշկը որոշում է անհատապես։ Հաշվի են առնվում գանգատները, ընտանեկան պատմությունն ու ռիսկի այլ գործոնները։

Եթե նկատել եք մաշկի կարմրություն, վերք, պտուկից արյունային արտադրություն կամ մաշկի փոփոխություն՝ «լիմոնի կեղևի» տեսքով, մի՛ սպասեք հերթական հետազոտությանը։ Դիմեք մամոլոգի։

Հետազոտությունն ու բուժումը՝ Վարդանանցում

Վարդանանցում կիրառվում է General Electric Senographe Pristina մամոգրաֆը։ Այն աշխատում է ճառագայթման ցածր չափաբաժնով և ստանում եռաչափ պատկերներ։ Դրանք օգնում են բժշկին մանրամասն տեսնել կրծքագեղձի հյուսվածքներն ու փոփոխությունները։ Անհրաժեշտության դեպքում կատարվում են նաև կոնտրաստային մամոգրաֆիա և հյուսվածքի նմուշառում։

Ամեն գոյացություն քաղցկեղ չէ։ Որոշ բարորակ գոյացություններ հնարավոր է հեռացնել վակուումային մեթոդով՝ առանց մեծ կտրվածքի։ Միջամտությունը կատարվում է տեղային անզգայացմամբ։ Սովորաբար կինը նույն օրը վերադառնում է տուն։ Այս մեթոդը Հայաստանում կիրառվում է միայն Վարդանանցում։

Այս հոկտեմբերին ժամանակ հատկացրեք նաև ձեզ։

Մամոգրաֆիայի գրանցվելու համար՝+374 (12) 59 21 00