Հոդվածներ
Ե՞րբ դիմել մանկական ներզատաբանին

Ծնողները միշտ ցանկանում են իրենց երեխաներին առողջ և երջանիկ տեսնել, սակայն երբեմն նույնիսկ ամենաուշադիր մայրիկներն ու հայրիկները կարող են չնկատել օրգանիզմի առաջին ազդանշանները։ Ներզատական (էնդոկրին) համակարգի խանգարումները կարող են անմիջապես չարտահայտվել, մինչդեռ դրանց վաղ հայտնաբերումն օգնում է խուսափել լուրջ բարդություններից։ Ուրեմն՝ ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել։
Խորհուրդներ՝ «Վարդանանց»-ի մանկական ներզատաբան
- Քաշի խնդիրներ – եթե երեխան ունի ավելորդ քաշ կամ քաշի քիչ ավելացում։
- Կարճահասակություն – երեխայի մոտ նկատվում է ցածր հասակ կամ աճի դանդաղում։
- Շաքարային դիաբետի ախտանիշներ – հաճախակի միզարձակում, մշտական ծարավ, բերանի չորություն՝ զուգորդված քաշի կտրուկ կորստով։
- Մշտական հոգնածություն – եթե երեխան անընդհատ քնկոտ է, արագ է հոգնում, նյարդային է։
- Մաշկի խնդիրներ – մաշկի չորություն կամ գերքրտնարտադրություն։
- Աղջիկների վաղ կամ ուշ սեռական հասունացում՝
- երբ մինչև 8 տարեկան աղջիկների մոտ նկատվում է կրծքագեղձերի մեծացում, թևատակերի կամ շեքի շրջանի մազերի աճ
- երբ 13 տարեկանը լրացած աղջիկների մոտ բացակայում են վերը նշված նշանները։
- Տղաների վաղ կամ ուշ սեռական հասունացում՝
- երբ մինչև 9 տարեկան տղաների մոտ նկատվում է ամորձիների մեծացում, փոշտի գույնի մգացում, թևատակերի կամ շեքի շրջանի մազերի աճ
- երբ 14 տարեկանը լրացած տղաների մոտ բացակայում են վերը նշված նշանները։
- Աղջիկների մոտ մազերի անհարկի աճ – աղջկա մոտ մազերի աճ է նկատվում դեմքի, կզակի, կրծքավանդակի, որովայնի կամ մեջքի շրջանում։
- Դաշտանային ցիկլի խանգարումներ – եթե 16 տարեկանը լրացած աղջկա մոտ բացակայում է դաշտանային ցիկլը կամ արդեն 2 տարի դաշտանային ցիկլ ունեցող աղջկա մոտ այն շարունակաբար անկանոն է։
Եթե Ձեր երեխայի մոտ նկատում եք վերը նշված ախտանիշներից մեկը կամ մի քանիսը, ապա մի՛ հետաձգեք այցը մանկական ներզատաբանին՝ «Վարդանանց»-ի
Վաղ ախտորոշումն ու ճիշտ բուժումը կօգնեն խուսափել հնարավոր բարդություններից և ապահովել երեխայի առողջ զարգացումը։
Այցելության գրանցվելու համար զանգահարեք՝ +374 11 59 21 00: