info@vardanants.am +374 (11) 59-21-00

Հոդվածներ

Հոկտեմբերի 20-ը օստեպորոզի կանխարգելման օրն է
հոկտեմբեր 20, 2023
Հոկտեմբերի 20-ը օստեպորոզի կանխարգելման օրն է

Հայաստանում 50 և բարձր տարիքի մարդկանց 46%-ն ունի օստեոպորոզ, որը ոսկրային համակարգի քրոնիկ հիվանդություն է, ինչի հետևանքով ոսկորները դառնում են ավելի փխրուն և բարձրանում է կոտրվածքների ռիսկը։

Մեր էնդոկրինոլոգ Մարի Ղասաբօղլյանը խորհուրդ է տալիս՝

  • օգտագործել կալցիումով, վիտամին D-ով հարուստ սնունդ
  • վարել ֆիզիկապես ակտիվ կյանք՝ քայլել, թենիս խաղալ, պարել
  • չծխել։

Բժիշկը նշում է, որ ուղեկցող ռևմատոլոգիական քրոնիկ հիվանդությունների առկայության դեպքում, երբ ստանում եք գլյուկոկորտիկոիդներ կամ ունեցել եք օնկոլոգիական հիվանդություններ և ընդունում եք փոխարինիչ հորմոնալ թերապիա, խորհուրդ է տրվում անցնել հետազոտություն՝ օստեոպորոզը ժխտելու կամ հաստատելու համար։

Ժամանակին իրականացված ախտորոշումն ու բուժումը նպաստում են կյանքի որակի բարելավմանը և ակտիվ երկարակեցությանը։

Էնդոկրինոլոգի խորհրդատվության համար զանգահարեք +𝟑𝟕𝟒 (𝟏𝟏) 𝟓𝟗 𝟐𝟏 𝟎𝟎 համարով։

LOADING