info@vardanants.am +374 (11) 59-21-00

Հոդվածներ

«Վարդանանց»-ը հյուրընկալել է հոլանդացի մանկաբարձ-գինեկոլոգ Մարիժկե Վան Հեսվիջքին

փետրվար 26, 2024
<p><strong>«Վարդանանց»-ը հյուրընկալել է հոլանդացի մանկաբարձ-գինեկոլոգ Մարիժկե Վան Հեսվիջքին</strong></p>

Հոլանդացի մանկաբարձ-գինեկոլոգ, միջազգային փորձագետ Մարիժկե Վան Հեսվիջքը մասնակցում է «Վարդանանց»-ի գինեկոլոգիական թիմի խորհրդատվություններին, ինչպես նաև կազմակերպվում են մասնագիտական քննարկումներ գինեկոլոգիական բազմաթիվ խնդիրների բուժման միջազգային մեթոդների վերաբերյալ։

Բժիշկները քննարկում են, թե ինչպես բուժել անմիզապահությունը, անպտղությունը և կանանց առողջությանը վերաբերող այլ հիվանդություններ՝ կիրառելով բուժման ամենաառաջադեմ մեթոդները։

Միջազգային փորձագետ Մարիժկե Վան Հեսվիջքն իր խոսքում նշեց, որ բժիշկների մասնագիտական պատրաստվածությունը, ինչպես նաև նորագույն սարքավորումները ստեղծել են անհրաժեշտ բոլոր պայմանները ինչպես հղիությունների վարման, այնպես էլ՝ գինեկոլոգիական հիվանդությունների լիարժեք բուժման համար։

Գինեկոլոգի խորհրդատվության համար զանգահարեք +𝟑𝟕𝟒 (𝟏𝟏) 𝟓𝟗 𝟐𝟏 𝟎𝟎 համարով և գրանցվեք։

LOADING