info@vardanants.am +374 (11) 59-21-00

Հոդվածներ

Նոր գիտելիքներ, նոր հորիզոններ

մայիս 14, 2024
<p><strong>Նոր գիտելիքներ, նոր հորիզոններ</strong></p>

Մեր բժիշկների համար սահմաններ չկան

Լեհաստանից՝ նյարդաբանության ոլորտի վերջին նորությունները «Վարդանանց» է բերել նյարդաբան Հայկուհի Հովսեփյանը։

Նա մասնակցել է Ալցհեյմերի հիվանդության միջազգային կոնֆերանսին, ծանոթացել հիվանդության կանխարգելման, ախտորոշման նոր մոտեցումներին։

-Ալցհեյմերի հիվանդության ռիսկի գործոնների կանխարգելման, ժամանակին ախտորոշման, հիվանդությունն ունեցողների խնամքի կազմակերպման ասպեկտներին անդրադարձան, ինչը շատ կարևոր էր,- նշում է բժշկուհի Հովսեփյանը։

Իսկ Սլովենիայում վերականգնողական բուժման նոր մեթոդներին է ծանոթացել վերականգնողական ծառայության ղեկավար Մարիամ Մխիթարյանը։

Վերականգնողաբանների եվրոպական կոնգրեսում քննարկվել են վնասվածքներից հետո վերականգնողական բուժման նոր մեթոդները, որոնք հնարավորություն են տալիս ավելի արագ վերականգնվել ու վերադառնալ առօրյա կյանքին։

LOADING