[email protected]

Հոդվածներ

Նոր սերնդի էնդոսկոպիկ սարքավորում՝ «Վարդանանց»-ում

օգոստոս 20, 2026
<p>Նոր սերնդի էնդոսկոպիկ սարքավորում՝ «Վարդանանց»-ում</p>

Մի քանի վայրկյանում էկրանին կարող է երևալ այն, ինչը երկար ժամանակ որևէ ախտանիշ չի տվել։

Էնդոսկոպիկ հետազոտության ժամանակ կարևոր է ոչ միայն բժշկի փորձը, այլև այն պատկերը, որը նա տեսնում է էկրանին։

«Վարդանանց» բժշկական կենտրոնը համալրվել է նոր՝ Olympus EVIS X1 էնդոսկոպիկ համակարգով՝ ընդլայնելով էնդոսկոպիկ հետազոտությունների տեխնոլոգիական հնարավորությունները։

Նոր համակարգն ապահովում է բարձրորակ պատկեր և ժամանակակից պատկերավորման տեխնոլոգիաներ՝ օգնելով բժշկին մանրամասն ուսումնասիրել և գնահատել հետազոտվող հատվածը։

Երբ պատկերը բժշկին ավելի շատ բան է ասում

Նոր համակարգը հնարավորություն է տալիս՝

  • ստանալ բարձրորակ և մանրամասն պատկեր,
  • կիրառել ժամանակակից պատկերավորման տեխնոլոգիաներ,
  • մանրամասն ուսումնասիրել լորձաթաղանթի վիճակը,
  • գնահատել հայտնաբերված փոփոխությունները,
  • ստանալ ախտորոշման համար կարևոր տեղեկատվություն։

Իսկ ի՞նչ է սա տալիս պացիենտին

Պացիենտի համար այս ամենի ամենակարևոր արդյունքը բուժման կամ լրացուցիչ հետազոտությունների վերաբերյալ ավելի հիմնավորված բժշկական որոշումների կայացումն է։

Մենք աշխատում ենք ապացուցողական բժշկության սկզբունքներին համապատասխան՝ համադրելով բժշկի փորձը, միջազգային ուղեցույցներին համահունչ մոտեցումները և ժամանակակից տեխնոլոգիաները։

Հիշեցնենք, որ էնդոսկոպիկ հետազոտությունները հասանելի են նաև առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում։

Գրանցման և մանրամասների համար՝ 012 59 21 00