[email protected]

Հոդվածներ

Նյարդի ցավ և բլոկադա․ երբ մեկ ներարկումը կարող է փոխել կյանքը

մայիս 29, 2026
<p><strong>Նյարդի ցավ և բլոկադա․ երբ մեկ ներարկումը կարող է փոխել կյանքը</strong></p>

Այրող, սուր, «հոսանքի նման» ցավ, որը չի անցնում դեղերով․ սա հաճախ նյարդային ցավ է։ Այն կարող է առաջանալ ողնաշարի խնդիրների, վնասվածքների, դիաբետի կամ նյարդի սեղմման հետևանքով՝ ազդելով կյանքի որակի վրա։

Ժամանակակից բժշկությունն այսօր առաջարկում է արդյունավետ լուծում՝ նյարդային բլոկադաներ։ Սա փոքր միջամտություն է․ ցավ առաջացնող նյարդի շրջանում ներմուծվում է հատուկ դեղամիջոց՝ ցավն ու բորբոքումը նվազեցնելու համար։

  • Նյարդային բլոկադաները կարող են արդյունավետ լինել, եթե ունեք՝
  • մեջքի կամ պարանոցի ցավ
  • ձեռքերի կամ ոտքերի նյարդային ցավ
  • գոտկատեղից դեպի ոտք տարածվող ցավ՝ իշիաս
  • վիրահատությունից հետո պահպանվող ցավ
  • որոշ գլխացավեր կամ դեմքի ցավեր։

Միջամտությունը կատարվում է ուլտրաձայնային կամ ռենտգեն վերահսկմամբ, տևում է ընդամենը մի քանի րոպե, իսկ պացիենտը նույն օրը վերադառնում է առօրյա կյանքին։

Երբ ցավը չի անցնում շաբաթներով, խանգարում է քնել կամ ուղեկցվում է թմրածությամբ ու թուլությամբ, կարևոր է ժամանակին դիմել մասնագետի։

Գրանցվեք նյարդաբանի խորհրդատվության «Վարդանանց»-ում և ստացեք արդյունավետ, ժամանակակից բուժում։

Հեռախոս՝ 010 59 21 00

LOADING