Հոդվածներ

«Անաշխատունակության հիմնական պատճառներից մեկը գլխացավն է։ Կանանց մոտ ավելի հաճախ է հանդիպում, հիմնականում 30-39 տարեկանում», - նշեց «Վարդանանց» ՆԲԿ-ի նյարդաբան Աստղիկ Սուջյանը՝ Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի կազմակերպած կոնֆերանսի ժամանակ։
«Միգրենը․ բուժման նորագույն մոտեցումները» նրա զեկուցման հիմնական ուղերձներից մեկն այն էր, թե ինչին պետք է ուշադրություն դարձնել։ Միգրենին բնորոշ է միակողմանի, պուլսացիոն գլխացավ, որը կարող է ուղեկցվել՝
- սրտխառնոցով,
- ձայների, լույսերի և հոտերի նկատմամբ գերզգայնությամբ
- տևում է 4-72ժամ։
Իսկ ի՞նչը կարող է նպաստել միգրենի առաջացմանը։ Սթրեսը, հորմոնալ տատանումները, քնի խանգարումը, ծխելը կամ ծուխը, նույնիսկ եղանակի փոփոխությունը կարող է նպաստել միգրենի առաջացմանը։
Վերջում փոքր թեստ մեր նյարդաբանի կողմից։ Եթե 4 և ավելի հարցի պատասխանում եք դրական, ուրեմն, ամենայն հավանականությամբ, Դուք միգրեն ունեք և անհրաժեշտ է դիմել մասնագետի օգնությանը։
- Ունե՞ք հաճախակի կամ ինտենսիվ գլխացավ
- Ձեր գլխացավը տևո՞ւմ է 4 ժամից ավելի
- ունենում եք գլխացավին ուղեկցող սրտխառնոց
- գլխացավի ընթացքում զգայո՞ւն եք լույսի կամ ձայնի նկատմամբ
- գլխացավը սահմանափակո՞ւմ է Ձեր ֆիզիկական կամ մտավոր գործունեությունը։
Նյարդաբանի մոտ խորհրդատվության համար զանգահարեք +𝟯𝟳𝟰 𝟭𝟭 𝟱𝟵 𝟮𝟭 𝟬𝟬 համարով և գրանցվեք ։