Հոդվածներ
Տղամարդու առողջություն․ քննարկում են ուրոլոգները և ռադիոլոգները
Խոշորացույցի տակ՝ տղամարդկանց առողջությունն է։
Մեր կենտրոնում տեղի ունեցած մասնագիտական հերթական հանդիպման մասնակիցները ուրոլոգները և ռադիոլոգներն էին։
Բժիշկները քննարկեցին միզասեռական համակարգի հիվանդությունների ախտորոշման և բուժման արդիականացված մեթոդները։
Համակարգիչների և գաջետների ժամանակաշրջանում, երբ նստակեցությունը գերիշխում է ակտիվ կենսակերպին, առավել երիտասարդ տարիքում հանդես եկող սեռական թուլության ախտորոշման նոր մեթոդների կիրառման անհրաժեշտություն է առաջացել: Այս հարցի քննարկմամբ էլ սկսվեց հանդիպումը։
Հաճախ միայն ամորձիների սոնոգրաֆիան բավարար չէ սեռական թուլության պատճառը պարզելու համար, ուստի առաջացել է հավելյալ՝ փոշտի բոլոր օրգանների անոթների հետազոտության պահանջարկ։
Բժիշկներն անդրադարձան նաև նախորդ մեկ ամսում ունեցած կլինիկական բարդ դեպքերի ախտորոշման և բուժման առանձնահատկություններին: