Հոդվածներ
«Անհասկանալի» գանգատներով հիվանդներն ամենաքիչը 5-6 այց են ունենում առաջնային օղակի տարբեր բժիշկների մոտ՝ ճիշտ ախտորոշումը ստանալով մինչև մեկ տարվա ընթացքում։
Խոսքը ցրված սկլերոզ հիվանդության մասին է։ Ամբողջ աշխարհում ապրում է ցրված սկլերոզով 2,5մլն մարդ։ Յուրաքանչյուր 5-րդ հիվանդի մոտ այն սխալ է ախտորոշվում։ Ոմանք ունենում են քրոնիկ հոգնածություն կամ հիշողության որոշակի կորուստ, իսկ մյուսների մոտ նկատվում է երկտեսություն, տեսողության կտրուկ վատացում կամ սուր գլխապտույտ, ինչն էլ դժվարացնում է ախտորոշումը։
«Մեր 31-ամյա պացիենտը վերջին կես տարվա ընթացքում ունեցել էր ձեռքի թուլություն և տեսողության հանկարծակի վատացում, կասկածել էր, որ ուղղակի սթրեսից է»,-իր փորձով է կիսվում «Վարդանանց» ՆԲԿ-ի նյարդաբանական ծառայության ղեկավար Հռիփսիմե Պոդոսյանը։
Հետազոտությունները վկայում են, որ հրահրող գործոններից են վիտամին D-ի դեֆիցիտը, Էպշտեյն-Բարրի վիրուսը։ ՑՍ-ի հանդիպման հաճախականությունը մեծանում է հասարակածից հեռանալուն զուգահեռ։
Մեր նյարդաբանները խճճված ախտանշաններից կգտնեն խնդրի իրական պատճառները և հսկողություն կսահմանեն հիվանդության բարդությունները կանխարգելելու համար։