Հոդվածներ
Ե՞րբ է անհրաժեշտ մամոգրաֆիա կատարել
«Վարդանանց»-ի մամոգրաֆիայի կաբինետում՝ լիովին վերազինված նորագույն սարքավորումներով (General Electric Senographe Pristina մամոգրաֆիկ համալիր, GE Versana Black սոնոգրաֆիայի սարք) արդեն կատարվում են մամոգրաֆիկ հետազոտություններ։
Մեր մամոլոգիական ծառայության ղեկավար Ներսես Բերբերյանը կանանց (40 տարեկան և ավելի) հորդորում է մամոգրաֆիկ սքրինինգային հետազոտություն անցնել՝ անկախ գանգատներից։
Իսկ եթե նկատում եք՝
- կրծքագեղձում շոշափվող գոյացություն
- կրծքագեղձի մաշկի կարմրություն
- մաշկի և պտուկի վրա վերքային մակերես
- պտուկից արյունային արտադրություն
- կրծքագեղձի մաշկի փոփոխություն (լիմոնի կեղևին նմանվող),
ապա պետք չէ ժամանակ կորցնել։ Անհրաժեշտ է անցնել ախտորոշիչ մամոգրաֆիկ հետազոտություն։
Կանայք մեր կենտրոնում մամոգրաֆիկ հետազոտություն կարող են անցնել երկուշաբթիից շաբաթ, մինչև ժամը 18։00-ն՝ Քոչար (35/1) մասնաճյուղում։
Զանգահարեք +𝟑𝟕𝟒 (𝟏𝟏) 𝟓𝟗 𝟐𝟏 𝟎𝟎 համարով և գրանցվեք մամոգրաֆիկ հետազոտություն անցնելու համար։