Հոդվածներ
Մամոգրաֆիա «Վարդանանց»-ում․ կյանք փրկող մի քանի րոպե

Երբ խոսքը վերաբերում է կրծքագեղձի առողջությանը, վաղ հայտնաբերումը կարևոր է։
«Վարդանանց»-ի մամոգրաֆիստ, բժիշկ-ռադիոլոգ Լուսինե Հակոբյանը նշում է, որ 35-ից մինչև 40 տարեկանում կատարվում է առաջին մամոգրաֆիան, որպեսզի 40 տարեկանում կանայք ունենան առողջ հյուսվածքների հստակ տվյալներ՝ հետագայում համեմատության և առողջական վիճակի ավելի ճշգրիտ գնահատման համար։
40 տարեկանից հետո ամեն տարի անհրաժեշտ է կատարել սքրինինգային մամոգրաֆիա։ Բժիշկը հորդորում է չսպասել ախտանշանների։
Կրծքագեղձի քաղցկեղի լիարժեք բուժման պայմանը վաղ փուլում հայտնաբերելն է, երբ դեռևս կնոջ մոտ ախտանիշներ չկան։
Կանայք մեր կենտրոնում մամոգրաֆիկ հետազոտություն կարող են անցնել երկուշաբթիից-ուրբաթ մինչև ժամը 20։00-ն, շաբաթ օրը՝ մինչև 18։00-ն՝ Քոչար (35/1) մասնաճյուղում։
Այցելության գրանցվելու համար զանգահարեք +374 11 59 21 00 համարով։