info@vardanants.am +374 (11) 59-21-00

Հոդվածներ

Մամոգրաֆիայի նորագույն սարքավորումն՝ արդեն «Վարդանանց»-ում
դեկտեմբեր 11, 2023
Մամոգրաֆիայի նորագույն սարքավորումն՝ արդեն «Վարդանանց»-ում

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի մամոլոգիական ծառայությունը համալրվել է մամոգրաֆիայի վերջին սերնդի սարքով։ Այն արդեն մոնտաժվում է, և շուտով կանայք մամոգրաֆիա կարող են անցնել մեզ մոտ։

«Սարքն ունի եռաչափ բարձրակարգ պատկերներ նկարելու, ինչպես նաև կոնտրաստային մամոգրաֆիայի հնարավորություն, ինչը թույլ է տալիս կրծքագեղձում հայտնաբերել բազմաօջախային և մանր օջախային գոյացությունները»,-նշում է «Վարդանանց» ՆԲԿ-ի մամոլոգիական ծառայության ղեկավար Ներսես Բերբերյանը։

Այսինքն, այս սարքի շնորհիվ քաղցկեղը հնարավոր է հայտնաբերել ամենավաղ փուլում, հետևաբար և լիարժեք հաղթահարել հիվանդությունը:

Սարքի առավելություններից մեկն էլ ստերիոտակտիկ բիոպսիայի հնարավորությունն է։ Բոլոր այն դեպքերում, երբ ուռուցքը սոնոգրաֆիայով հստակ տեսանելի չէ, այն լավ վիզուալիզացվում է միայն մամոգրաֆիական հետազոտությամբ և երբ մեծ է 5մմ-ից, անհրաժեշտություն է առաջանում հասարակ տրեպան բիոպսիան կատարել մամոգրաֆիական հսկողության տակ, որը կոչվում է ստերիոտակտիկ բիոպսիա:

Մեր մամոլոգ, կրծքագեղձի օնկոպլաստիկ վիրաբույժ Ներսես Բերբերյանը նաև կարևորում է, որ ցավն այլևս մամոգրաֆիայից խուսափելու պատճառ չի կարող լինել։ Այս սարքն ինքնասեղմման ֆունկցիա ունի, ինչի շնորհվ հետազոտության ընթացքում կինը փոքր վահանակով կարող է սեղմել այնքան, որքան իրեն է հարմար։

LOADING