Հոդվածներ
Հանդիպում `«Մամոգրաֆիա. կյանք փրկող մի քանի րոպե» թեմայով

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի աշխատակիցներն այժմ հաստատ գիտեն՝ զննության համար ընդամենը մի քանի րոպե տրամադրելը ներդրում է երկար և առողջ կյանքի համար։
Դեկտեմբերի 10-ին համալսարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում «Վարդանանց»-ի մամոլոգիական ծառայության ղեկավար Ներսես Բերբերյանը պատմեց կարևոր, բայց պարզ քայլերի մասին, որոնք կարող են փոխել ճակատագիրը։
Նա խոսեց ժամանակակից կանխարգելիչ միջոցների և ախտորոշման մեթոդների մասին, որոնք օգնում են կրծքագեղձում տեղի ունեցող փոփոխությունները հայտնաբերել ամենավաղ փուլերում, երբ դրանք առավել կառավարելի են։
Նա նաև ներկայացրեց, թե ինչպես ճիշտ իրականացնել կրծքագեղձի ինքնազննումը և ինչո՞ւ է կարևոր առաջին կասկածելի նշանների դեպքում չհետաձգել բժշկին դիմելը։
Մասնագետները հիշեցնում են․ 40 տարեկանից բարձր կանայք պետք է տարին մեկ անգամ անցնեն մամոգրաֆիա, իսկ երիտասարդ կանանց խորհուրդ է տրվում պարբերաբար անցնել կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն։
Մամոգրաֆիկ հետազոտության գրանցվելու համար զանգահարեք +374 11 59 21 00 համարով։