Հոդվածներ
Ձեր հարցերին պատասխանել է մամոգրաֆիստ Լուսինե Հակոբյանը
Երբևէ մտածե՞լ ես, թե ինչպե՞ս ճիշտ պահպանել կրծքագեղձի առողջությունը։
Այս մասին ձեր կողմից տրված հարցերին պատասխանել է մամոգրաֆիստ, բժիշկ-ռադիոլոգ Լուսինե Հակոբյանը։ Ստորև ներկայացնում ենք պատասխանները։
Հարց- Եթե սոնոգրաֆիկ հետազոտության ժամանակ խնդիրներ չեն հայտնաբերվել, արդյո՞ք կարիք կա, որ կինը մամոգրաֆիա անցնի։
Պատասխան- Կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլում հայտնաբերելու և հաղթահարելու համար 40 տարեկանից բարձր կանայք պետք է տարին մեկ անգամ կատարեն մամոգրաֆիկ հետազոտություն`անկախ սոնոգրաֆիայի արդյունքներից։
35-ից 40 տարեկանում մեկ անգամ կարող եք կատարել սքրինինգ մամոգրաֆիկ հետազոտություն, որպեսզի 40 տարեկանում ունենաք հյուսվածքների բազային տվյալներ՝ առողջական վիճակի ավելի ճշգրիտ գնահատման համար։
Հարց- Սոնոգրաֆիայի միջոցով հայտնաբերել են բազմաթիվ կիստաներ, կարի՞ք կա մամոգրաֆիայի և բուժման։ Կանխավ շնորհակալ եմ
Պատասխան- Կիստաները սովորաբար բուժում չեն պահանջում, եթե նրանք բարդացած չեն: Հակառակ դեպքում անհրաժեշտ է կրծքաբանի խորհրդատվություն:
Հարց- Հարգելի բժիշկ, 4 տարի է, ինչ հայտնաբերվել է կրծքագեղձի կիստա, յուրաքանչյուր տարի անցնում եմ հետազոտություն, էական փոփոխություն չի լինում, մի քիչ փոքրանում է կամ հակառակը, վիրահատության մասին ի՞նչ կարծիք ունեք։
Պատասխան- Հասարակ կիստաները սովորաբար չեն վիրահատվում, այլ դինամիկ հսկվում են: Սակայն բարդացած կիստաների դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել կրծքաբանի հետ, որոշումը պայմանավորված է փոփոխությամբ:
Զանգահարեք +𝟑𝟕𝟒 (𝟏𝟏) 𝟓𝟗 𝟐𝟏 𝟎𝟎 համարով և գրանցվեք կրծքագեղձի հետազոտություն անցնելու համար։