Հոդվածներ
Ստուգեք լակտոզայի անտանելիությունը՝ մեկ թեստով
Վքնածությունը, լուծը կամ որովայնի ցավե՞րն են անհանգստացնում։ Մտածե՞լ եք, որ պատճառը կարող է կաթնամթերքի անտանելիությունը լինել։
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում այժմ հնարավոր է մեկ թեստով պարզել, արդյո՞ք, խնդիրը կապված է լակտոզայի անտանելիության հետ։
Ինչո՞ւ է կարևոր ժամանակին ստուգվել
Լակտոզան ածխաջուր է, որը կաթի բաղադրության մաս է կազմում։ Դրա մարսելու համար անհրաժեշտ ֆերմենտի քանակը ամենաբարձրը ծնվելու պահին է, իսկ տարիքի հետ աստիճանաբար նվազում է։ Երբ օրգանիզմը չի կարողանում մարսել լակտոզան, առաջանում են անհարմարություններ՝ լուծ, վքնածություն, որովայնի ցավեր, երբեմն նաև սրտխառնոց։
Ինչպե՞ս է անցկացվում թեստը
Հետազոտությունը կոչվում է շնչական թեստ։ Քաղցած վիճակում բուժառուն ընդունում է լակտոզայով հարուստ լուծույթ, իսկ հետո յուրաքանչյուր 30 րոպեն մեկ արտաշնչում հատուկ պարկի մեջ։ Աղիների տարբեր հատվածներում ֆերմենտի ակտիվությունը գնահատվում է այս եղանակով։ Ընդհանուր տևողությունը մոտ 2,5 ժամ է։
Թեստը՝
- անցավ է և հեշտ իրականացվող
- կարող է կատարվել 6 տարեկանից բարձր երեխաների մոտ
- անվտանգ է նաև հղիների համար։
💡 Ուզո՞ւմ եք պարզել՝ արդյո՞ք կաթնամթերքն իսկապես չի համապատասխանում Ձեզ։ «Վարդանանց»-ում շնչական թեստը տալիս է հստակ պատասխան։