Հոդվածներ
Սուր շնչական վարակների դեպքերը շարունակում են աճել
հունվար 09, 2024

Հիմնական գանգատները, որոնցով դիմում են մեր այցելուները, սրանք են՝
- ջերմություն
- հազ
- քթահոսություն
- գլխացավ
- մկանացավ
- ընդհանուր թուլություն։
Մեր թերապևտ Սուսաննա Հարոյանը նշում է, որ շրջանառվում են ինչպես գրիպ A-ի, այնպես էլ B-ի տարբեր ենթատեսակներ, ինչպես նաև՝ COVID-ը։
Ռիսկի խմբում են հղիները, 0-18 տարեկան երեխաները, քրոնիկ հիվանդները (հիպերտոնիա, շաքարային դիաբետ, քաղցկեղ ունեցող հիվանդները և այլն)։
Հիշեցնենք, որ «Վարդանանց»-ում կատարվում է գրիպի անտիգենային արագ թեստ (տարիքային բոլոր խմբերի համար)։ Դա հնարավորություն է տալիս գրիպն ախտորոշել 10 րոպեի ընթացքում։
Թեստը հանձնելու համար զանգահարեք +𝟑𝟕𝟒 (𝟏𝟏) 𝟓𝟗 𝟐𝟏 𝟎𝟎 համարով և գրանցվեք։