info@vardanants.am +374 (11) 59-21-00

Հոդվածներ

Ծիծաղել, փռշտալ, վազել՝ առանց վախի

ապրիլ 14, 2025
<p><strong>Ծիծաղել, փռշտալ, վազել՝ առանց վախի</strong></p><p>&nbsp;</p>

Դուք վախենո՞ւմ եք փռշտալ կամ ծիծաղել, որ հանկարծ չհայտնվեք անհարմար վիճակում։

Անմիզապահությունը 40-ից հետո հանդիպում է յուրաքանչյուր երրորդ կնոջ մոտ, բայց շատերն ամաչում են խոսել այդ մասին՝ մտածելով, որ «դա նորմալ է ծննդաբերությունից հետո» կամ «տարիքային փոփոխություն է, ու ոչինչ անել հնարավոր չէ»։

Մինչդեռ դա նորմա չէ! Վարդանանց ստացիոնարում Ձեզ առաջարկում են անվտանգ և արդյունավետ լուծում, որի արդյունքում ընդմիշտ կմոռանաք անմիզապահության մասին։

Ինչու՞ է առաջանում անմիզապահությունը

🔹 Փոքր կոնքի մկանների թուլացում հղիությունից և ծննդաբերությունից հետո
🔹 հորմոնալ փոփոխություններ մենոպաուզայի ընթացքում
🔹 փոքր կոնքի օրգանների վիրահատություններ

🔹 ավելորդ քաշ և քրոնիկ փորկապություն։

Սլինգային վիրահատությունն՝ անմիզապահության բուժման ոսկե ստանդարտ

✔ Նվազագույն միջամտություն - վիրահատությունն իրականացվում է փոքր կտրվածքներով, ինչը նվազեցնում է բարդությունների ռիսկը։

⏳ Արագություն – տևում է ընդամենը 30–40 րոպե, և բուժառուն կարող է նույն օրը դուրս գրվել։

💪 Արագ վերականգնում – մի քանի օրվա ընթացքում հնարավոր է վերադառնալ առօրյա կենսակերպին՝ առանց երկարատև անհարմարությունների։

🎯 Երկարատև արդյունք – սլինգային մեթոդն ապահովում է խնդրի վերջնական լուծում։

Ինչպե՞ս է ընթանում վերականգնումը

Սլինգային վիրահատությունից հետո կանայք արագ վերադառնում են իրենց բնականոն կյանքին։ Վերականգնման շրջանը տևում է 5-7 օր, իսկ լիարժեք ֆիզիկական ակտիվությանը հնարավոր է անցնել մեկ ամիս անց։

Վիրահատությունից հետո խորհուրդ է տրվում՝

առաջին շաբաթներին խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից
✔ ժամանակավորապես խուսափել ծանր իրեր բարձրացնելուց
✔ պահպանել ինտիմ հիգիենան և հետևել բժշկի ցուցումներին։

Բազմաթիվ կանայք նշում են, որ հետվիրահատական առաջին շաբաթների ընթացքում անմիզապահությունը լրիվ վերանում է, իսկ կյանքի որակն՝ էականորեն բարելավվում։

Ժամանակակից բժշկությունը թույլ է տալիս ընդմիշտ ազատվել այս խնդրից և վերադարձնել ինքնավստահությունը, հարմարավետությունն ու ազատությունը։

💙 Կատարեք առաջին քայլը դեպի նոր կյանք։

📅 Գրանցվեք խորհրդատվության՝ մանրամասները քննարկելու համար։

📞 (011) 592100

LOADING