Հոդվածներ
«Որակյալ բուժում՝ առանց առօրյա կյանքից կտրվելու»․ բուժառուի կարծիքը
«Ժամանակի խնայողություն, արդյունավետ բուժում՝ հարմարավետ պայմաններում»․
Մեր այցելուներից Ռուբեն Ղանդիլյանն այսպես է նկարագրում բուժման իր փորձառությունը ցերեկային մեր ստացիոնարում։
Օրեր առաջ նրա մոտ թոքաբորբ էր ախտորոշվել։ Բուժումը կազմակերպվեց ցերեկային ստացիոնարում։ Անհրաժեշտ հետազոտությունները, միջամտությունները (ներարկումներ, այդ թվում՝ ներերակային կաթիլային), լաբորատոր հետազոտությունները և դեղորայքային բուժումը կատարվեցին մեկ վայրում:
«Գիշեր-ցերեկ հիվանդանոցում պառկելու էի, վճարեի նաև գիշերելու համար, կողքից էլ մի քանի վիրուս վերցնեի, իսկ այստեղ հանգիստ, բժիշկների հսկողությամբ ցերեկը ստացա բոլոր բուժումներս, երեկոյան գնացի տուն՝ ընտանիքիս մոտ։ Գործերս էլ չտուժեցին»։
Բուժումը տևել է 5 օր։
Հիշեցնենք, որ ցերեկային ստացիոնարում Դուք ստանում եք հիվանդանոցային բուժում և խնամք, բայց չեք գիշերում հիվանդանոցում։
Ցերեկային ստացիոնարը նախատեսված է այն դեպքերի համար, երբ անհրաժեշտ է դեղերի ընդունման հսկողություն, ներարկումներ, մասնագիտական միջամտություն՝ ամբողջ օրվա ընթացքում: Միաժամանակ կազմակերպվում են անհրաժեշտ հետազոտությունները։
Ցերեկային մեր ստացիոնարը գտնվում է կենտրոնական մասնաճյուղի (Վարդանանց 18/1) երկրորդ հարկում՝ հարմարավետ սենյակներում։
Մեզ հետ կարող եք կապ հաստատել +𝟑𝟕𝟒 (𝟏𝟏) 𝟓𝟗 𝟐𝟏 𝟎𝟎 հեռախոսահամարով։