Հոդվածներ
Վայելեք ձեր առողջ հղիությունը ՎԱՐԴԱՆԱՆՑԻ հետ

«Շատ տպավորիչ էր, երբ էկրանին տեսա փոքրիկիս զարմացած դեմքը։ Աննկարագրելի էմոցիաներ են։ Իհարկե, շատ կարևոր է, երբ համոզվում եմ, որ բալիկս զարգանում ու մեծանում է առանց խնդիրների, իսկ նրա գեղեցիկ նկարները, որ տրամադրում է բժիշկը, կտեղավորեմ նրա առաջին ալբոմում»,-իր տպավորություններով է կիսվում Աիդան։
Նա «Վարդանանց»-ում հաշվառված հղիներից մեկն է, սպասում է իր երկրորդ բալիկի լույս աշխարհ գալուն։ «Վարդանանց»-ի փորձառու գինեկոլոգները հղիության ընթացքի հետազոտություններն իրականացնում են վերջին սերնդի պտղի 𝟯𝗗/𝟰𝗗 ՈւՁՀ սարքով, որը տեխնոլոգիական իր հնարավորություններով առաջատարն է պատկերի ստացման ճշգրտությամբ։
Ապագա ծնողների հետ անմոռանալի հանդիպումներից բացի, 𝟯𝗗/𝟰𝗗 ուլտրաձայնային սարքը հնարավորություն է տալիս ճշգրիտ գնահատել պտղի զարգացումն ու աճը, առկա խնդիրների հայտնաբերումը վաղ փուլերում։
Իսկ հղիության երկրորդ եռամսյակի սքրինինգի ժամանակ կատարվում է նաև էխոկարդիոգրաֆիա և գլխուղեղի նեյրոսոնոգրաֆիա։
Զանգահարեք +𝟑𝟕𝟒 (𝟏𝟏) 𝟓𝟗 𝟐𝟏 𝟎𝟎 համարով և գրանցվեք գինեկոլոգի մոտ խորհրդատվության համար։