Հոդվածներ
Ջերմաստիճանի բարձրացման հետ մեծանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական ազդեցության հավանականությունը մեր օրգանիզմի համար։
«Վարդանանց» ՆԲԿ-ի թերապևտ Մարինա Հարությունյանը օրգանիզմի անցանկալի գերտաքացումից խուսափելու համար խորհուրդ է տալիս հետևել այս պարզ կանոններին՝
- խմել շատ ջուր՝ օրական 2,5-3 լ (սրտանոթայինկամ միզասեռական համակարգի հիվանդություններ ունեցողները նախապես պետք է ստանան բժշկի խորհրդատվություն)
 - խուսափել շաքար պարունակող գազավորված ըմպելիքներից
 - մնալ ստվերում
 - խուսափել օրվա շոգ ժամերին դրսում գտնվելուց
 - կրել գլխարկ, արևային ակնոց, բաց գույնի բամբակյա հագուստ
 - երեխաներին և ընտանի կենդանիներին չթողնել փակ պատուհաններով ավտոմեքենայում։
 
Եվ, այնուամենայնիվ, չմոռանաք վայելել ամառը։
Իսկ Ձեր առողջության մասին հոգ կտանենք մենք։
Մեր հեռախոսահամարն է՝ +𝟑𝟕𝟒 (𝟏𝟏) 𝟓𝟗 𝟐𝟏 𝟎𝟎։