Հոդվածներ
Մոռացեք ճողվածքի մասին

Անվտանգ, առանց ցավի՝ լապարասկոպիկ վիրահատություն Վարդանանց ստացիոնարում
Միքայելը (անունը փոխված է) երկար ժամանակ անտեսում էր անհանգստությունը՝ կարծելով, թե ճողվածքը լուրջ խնդիր չէ։ Սակայն մի օր ցավն անտանելի դարձավ, և նա հայտնվեց վիրահատարանում։ Կարելի՞ էր խուսափել այդ ամենից։ Այո՛։ Ժամանակակից բժշկությունը թույլ է տալիս արագ և առանց բարդությունների ազատվել ճողվածքից։
«Վարդանանց ստացիոնար»-ում ճողվածքը բուժվում է լապարասկոպիկ եղանակով, ինչը թույլ է տալիս վերականգնվել արագ, առանց ավելորդ լարվածության։
Ինչու՞ լապարասկոպիա
✔ Փոքր կտրվածքներ – նվազագույն վնաս հյուսվածքներին և գրեթե անտեսանելի սպի։
✔ Արագ վերականգնում – վիրահատությունից ընդամենը մի քանի ժամ անց կարող եք քայլել։
✔ Երաշխավորված արդյունք – տեղադրված հատուկ ցանցը կանխում է ճողվածքի կրկնման վտանգը։
✔ Անվտանգություն – բարդությունների նվազագույն ռիսկ։
Ի՞նչ է անհրաժեշտ վիրահատվելու համար
🔹 Խորհրդատվություն։ Բժիշկը կատարում է զննում և նշանակում անհրաժեշտ հետազոտությունները։
🔹 Վիրահատություն։ Տևում է 30–60 րոպե՝ ընդհանուր անզգայացմամբ։
🔹 Վերականգնում։ Հաջորդ օրը դուրս եք գրվում և վերադառնում տուն։
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե ունեք ցավ, անհանգստություն կամ այտուցվածություն աճուկի, պորտի կամ որովայնի շրջանում, մի՛ հետաձգեք։ Որքան շուտ կատարվի վիրահատությունը, այնքան հեշտ ու արագ կլինի վերականգնումը։
«Վարդանանց ստացիոնար»-ում վիրահատությունն իրականացնում է փորձառու վիրաբույժ
📞 Գրանցվեք խորհրդատվության հենց հիմա և ապրեք առանց ցավի ու սահմանափակումների։
Հեռ․՝ +374 11 59 21 00: