Հոդվածներ
«Վարդանանց»-ը տրամադրում է հեպատիտ Ց-ի բուժման անվճար դեղորայքի ստացման դեղատոմս
«Վարդանանց» ՆԲԿ-ն ընդգրկվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող «Քրոնիկ վիրուսային հեպատիտ Ց-ով պացիենտներին անվճար տրամադրվող ուղղակի ազդող հակավիրուսային դեղերով բուժման» ծրագրում: Դեղերի տրամադրման համար սահմանված են հետազոտությունների արդյունքների չափորոշիչներ։
Դրանց համապատասխանությունը և դեղատոմսի տրամադրումը կատարվում է մեր կենտրոնի գաստրոէնտերոլոգների կողմից:
Նշենք, որ ծրագիրն անվճար ապահովում է միայն դեղերի տրամադրումը։
Ինչպե՞ս է կատարվում դեղերի տրամադրումը
- Դուք անցնում եք գաստրոէնտերոլոգի խորհրդատվություն:
- Եթե Ձեր հետազոտության արդյունքները համապատասախանում են ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված չափանիշներին, գաստրոէնտերոլոգի կողմից տրամադրվում է անվճար դեղերի ստացման դեղատոմս։
- Դեղատոմսով մոտենում եք այն դեղատունը, որտեղ կատարվում է դեղերի տրամադրումը։
Գաստրոէնտերոլոգի խորհրդատվության համար զանգահարեք +𝟑𝟕𝟒 (𝟏𝟏) 𝟓𝟗 𝟐𝟏 𝟎𝟎 համարով և գրանցվեք։