info@vardanants.am

Հոդվածներ

Ձեր սրտի առողջության երաշխիքները՝ Ձեր սրտի բժշկական կենտրոնում

մայիս 08, 2025
<p><strong>Ձեր սրտի առողջության երաշխիքները՝ </strong>Ձեր սրտի<strong> բժշկական կենտրոնում</strong></p>

Ձեր սիրտը չի սիրում սպասել։

Ստուգեք այն այսօր, որպեսզի վաղը չպայքարեք կյանքի համար։

«Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնում վստահ են՝ ժամանակին արված հետազոտությունը ծանր հետևանքներից խուսափելու լավագույն միջոցն է։

«Բուժառուի համար երաշխիքը պարզապես խոստում չէ։ Դա մեր մասնագիտական փորձն է և հետազոտությունների համալրված փակ շղթան՝ սկսած էլեկտրասրտագրությունից մինչև կորոնարոգրաֆիա և ստենտավորում», - նշում է սրտաբանական ծառայության ղեկավար Անի Ալեքսանյանը։

Սրտի առողջության ամբողջական ուղին՝ մեկ վայրում

«Վարդանանց»-ում գործում է «մեկ պատուհանի» սկզբունքը՝ ախտորոշիչ և բուժական բոլոր ծառայությունները հասանելի են մեկ հարկի տակ։ Բուժառուն ստիպված չէ երկար սպասել, վազել լաբորատորիայից դեպի ուլտրաձայնային հետազոտության։ Այստեղ ամեն ինչ կատարվում է արագ, համակարգված ու հստակ։

Այդպիսի մոտեցումը թույլ է տալիս ոչ միայն խնայել ժամանակը, այլև ժամանակին հաղթել, երբ ամեն րոպեն կարող է վճռորոշ լինել։

Ժամանակակից տեխնոլոգիաներ՝ բժշկի աջ ձեռքը, հիվանդի աջակիցը

Տեխնոլոգիական հզոր համալրում՝ «Վարդանանց»-ում․ ընտրությունը կանգ է առել աշխարհում բժշկական տեխնոլոգիաների առաջատարներից մեկի՝ ամերիկյան General Electric ընկերության անգիոգրաֆի վրա։ Նորագույն սարքավորումն արդեն հաջողությամբ կյանքեր է փրկում։

Մեկ այց, որը կարող է փոխել ամեն ինչ

Սրտանոթային հիվանդությունները հաճախ զարգանում են առանց ակնհայտ ախտանշանների։ Երբեմն սիրտը պարզապես հուշում է՝ թեթև ցավ, անկանոն բաբախում, հոգնածություն՝ առանց տեսանելի պատճառի։

«Մի սպասեք, հետազոտվելու ճիշտ պահը հիմա է՝ երբ ամեն ինչ դեռ լավ է, որպեսզի այդպես էլ մնա»,-ասում են «Վարդանանց» կենտրոնի մասնագետները։

📍 Ստուգեք Ձեր սիրտը՝ հանուն Ձեզ և Ձեր hարազատների։

LOADING