Հոդվածներ
«Դուք ամեն օր աշխարհը դարձնում եք ավելի առողջ, և հետևաբար՝ երջանիկ». Լ․Ալթունյան
«Վարդանանց» ՆԲԿ-ի գլխավոր տնօրեն Լևոն Ալթունյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողի օրվա առթիվ
Սիրելի վարդանանցցիներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի, բուժաշխատողի օրվա կապակցությամբ:
Այս օրն ընդգծում է, թե որքան անհրաժեշտ ու անգնահատելի եք Դուք բոլոր այն մարդկանց համար, ում ապաքինման հույսը Ձեր հմտությունն ու գիտելիքներն են։
Ձեզանից յուրաքանչյուրը կարող է հպարտանալ իր կոչումով՝ իմանալով, որ «Վարդանանցը բուժում է» կարգախոսը կյանքի է կոչվում Ձեր ամենօրյա աշխատանքով:
Գործելակարգերի իմացության թեստերը, հետադարձ կապը, կլինիկական կոնֆերանսները, կոնսիլիումները, մասնագիտական աճի անհատական պլանները, ծառայությունների և բուժման որակի վերահսկման գործառույթներն անընդհատ բարեփոխում են կենտրոնի բովանդակությունը՝ բարձրացնելով հանրության վստահությունն ու հարգանքը:
Շնորհակալ եմ բոլորիդ միասնական ջանքերի համար։ Դուք ամեն օր աշխարհը դարձնում եք ավելի առողջ, և հետևաբար՝ երջանիկ:
Մաղթում եմ Ձեզ մասնագիտական շարունակական վերելք, բարեկեցություն և ընտանեկան անդորր:
«Վարդանանց» ՆԲԿ-ի գլխավոր տնօրեն՝ Լևոն Ալթունյան