info@vardanants.am +374 (11) 59-21-00

Հոդվածներ

Հարություն Մանգոյան. Հայաստանի առողջապահության համակարգին հարկավոր են կանոններ, եւ դրանցով պետք է աշխատել ու զարգանալ
հունիս 22, 2023
Հարություն Մանգոյան. Հայաստանի առողջապահության համակարգին հարկավոր են կանոններ, եւ դրանցով պետք է աշխատել ու զարգանալ

Արմինֆո. Հայաստանի մի քանի տասնյակ բժշկական կենտրոններ, որոնք քայլում են, կարծես թե, ժամանակին համընթաց, ռեսուրսներն ուղղում են արդիականացմանը, տեխնոլոգիական վերազինմանը և կադրերի պատրաստմանը։ Բացի այդ, պետությունն՝ իր կողմից, իրականացնում է երկրի բոլոր մարզերում բուժկենտրոնների վերակառուցման ծրագրեր, կառուցում է նորերը։ Այսօր արդեն դժվար է հիվանդներին զարմացնել հիվանդությունների ախտորոշման թանկարժեք սարքավորումներով։ Իսկ «նորարարություն» բառը մեր ժամանակներում, այդ թվում ՝ բժշկության մեջ, սովորական է դարձել լսողության համար ։ Բայց, որպես կանոն, հասարակությունն այդ նորարարությունն ընկալում է բացառապես տեխնոլոգիական լուծումների կիրառման, գերժամանակակից սարքավորումների առկայության և այլնի համատեքստում: Սակայն.


Սակայն, «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի գլխավոր տնօրեն Հարություն Նորայրի Մանգոյանի համոզմամբ, «նորարարություն» հասկացությունն ավելի լայն նշանակություն ունի: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում բժիշկ Մանգոյանը պատմում է «Վարդանանց»-ի զարգացման ուղիների, նրա՝ առանց չակերտների նորարարականության մասին, ներկայացնում իր կարծիքը երկրում առողջության համապարփակ ապահովագրության մոտալուտ ներդրման վերաբերյալ և Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման հետագա ուղու իր տեսլականը:

– Հարություն Նորայրի, անկեղծ խոստովանեմ, դժվար էր նախապատրաստվել Ձեզ հետ հարցազրույցին: «Վարդանանց» բժշկական կենտրոնի մասին տեղեկատվական տիրույթում շատ քիչ տեղեկություններ կան, այդ թվում՝ ԶԼՄ–ների հրապարակումներում։ ԶԼՄ–ների հետ շփվելու ժամանակ, ցանկություն չկա, թե՞, պարզապես, գործը դրան չի հասել։

– Ձեր հարցը ես հասկանում եմ, միաժամանակ, թե որպես գործողության դրդապատճառ, թե, միևնույն ժամանակ, որպես գնահատական՝ մեր անցած ողջ ճանապարհին: Իսկապես, մենք շեշտը դնում ենք, առաջին հերթին, այն բանի վրա, որպեսզի հենց մեր աշխատանքով ձեռք բերենք մարդկանց, հիվանդների վստահությունը՝ որակյալ բուժմամբ և ժամանակին սպասարկմամբ։ Այս բոլոր եղանակներով ձգտել ունենալ սեփական որմնախորշը, ինչպես ասում են, սեփական տեղն արևի տակ: Չէ որ սա մեր հանրապետությունում շատ մրցակցային շուկա է՝ բժշկական ծառայությունների շուկան։ Եվ գործունեության լուսաբանումը, և այն հասարակայնությանը մատուցելը մեզ համար եղել է երկրորդական։ Բայց ամեն ինչ փոխվում է։ Մենք քայլում ենք ժամանակին համընթաց։ Եվ հիմա բժշկական կենտրոնն ավելի բաց է, ավելի պատրաստ է ցույց տալ, պատմել իր մասին, որպեսզի յուրաքանչյուր բուժառու, այդ թվում՝ նաև պոտենցիալ, իմանա, թե ում է վստահում, և ինչու «Վարդանանց»-ի ընտրությունը պատահական չէ:

– Այսինքն, կարելի՞ է ասել, որ բժշկական կենտրոնն արդեն կայացել է, քանի որ այսօր Դուք սիրով համաձայնեցիք հարցազրույցին:

– Շփում մենք միշտ կարողացել ենք թույլ տալ: Եւ բազմաթիվ հարցազրույցներից, նախագծերից մենք չենք հրաժարվել, այլ, ավելի շուտ, զտում ենք կատարել: Քանի որ արդեն գիտեինք սեփական տեղը և ընտրողաբար էինք մոտենում մեր հրապարակային խոսքին։ Իսկ կայացել ենք մենք վաղուց: Իսկ այժմ կառուցում ենք հետագա ծրագրեր, և մեզ համար կարևոր է հնարավորինս հասանելի ամեն ինչ հասցնել մեր գլխավոր շահառուին՝ բուժառուին։

– Կենտրոնն ստեղծվել է 2008 թվականին։ Կարո՞ղ եք պատմել, թե ինչից եք սկսել, և ի՞նչ է այսօր իրենից ներկայացնում «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը:

– Հետաքրքիր է, որ կենտրոնի ստեղծուման պահից ի վեր մեր հայեցակարգը չի փոխվել։ Դրա հիմքում ընկած էր այն, որ մենք ցանկանում էինք ստեղծել բժշկություն, որը կարող էր ծառայել մեր բուժառուներին, մեր հարազատներին ու մերձավորներին: Ահա՝ ինչպես մենք ուզում էինք, որ բուժենք մեր ամենամտերիմ մարդկանց, ճիշտ նույն մոդելը ցանկանում էինք դարձնել բոլորի համար, յուրաքանչյուր այցելուի համար, ով մտնում է «Վարդանանց»:

Մենք սկսեցինք երեք կաբինետներից’ թերապևտի, մանկաբույժի և մեկ փոքրիկ սենյակից, որտեղ նստած էր սոնոգրաֆիստը: Իսկ մեր մնացած ծառայություններն աութսորսով էին: Հենց այս մի քանի կառուցվածքից էլ մենք փորձեցինք սկսել այս մեծ գործը։ Բայց քանի որ հայեցակարգն իր հիմքում, ինչպես ցույց տվեց ժամանակը, ճիշտ էր, այդ ամենը շատ դինամիկ տեմպերով զարգանում էր։

Այսօր կենտրոնն իրենից ներկայացնում է մեծ ամբուլատոր բուժհաստատություն, որտեղ ներկայացված են բժշկական բոլոր մասնագիտությունները: Հիմքը թերապիան է կամ ընտանեկան բժշկությունը: Այսօր մենք արդեն ունենք 18 բժիշկ-թերապևտ, որոնց շատ ենք գնահատում։

– Իսկ, ընդհանուր առմամբ, քանի՞ բժիշկ կա:

– Այժմ «Վարդանանց»-ում աշխատում է ավելի քան 140 բժիշկ, որոնց 60%-ը հիմնական անձնակազմն է: Մյուսներն առավելապես վիրաբուժական մասնագիտության բժիշկ – խորհրդատուներ են, ովքեր խորհրդատվություն են տրամադրում և նշանակում բուժում:

Սակայն, բացի այս բոլոր բժիշկներից, որոնք կազմում են մեր կենտրոնի հիմնական ներուժը, կան նաև օժանդակ ծառայություններ։ Առաջին հերթին, դա, իհարկե, մեր ընդունարանն է՝ «ռիսեփշընը», որով մենք, իրոք, հպարտանում ենք։ Սա առաջինն է, որ այցելուն տեսնում է ներս մտնելիս, և մեզ համար շատ կարևոր է, որպեսզի առաջին տպավորությունը լավ լինի: Իսկ ինչպե՞ս դա ստեղծել: Երբ բուժառուն ներս է մտնում, կարևոր է, որպեսզի նրան բարևեն, ժպտան։ Հետո, բնականաբար, սկսվում է ավելի բարդ գործընթաց։ Բայց կարելի՞ է չէ ժպիտ պարգեւել: Անհրաժեշտ է պատշաճ ուշադրություն բուժառուին, վերաբերմունք, որպեսզի նա անմիջապես հասկանա՝ ուր գնա, ինչ անի և այլն: Այլ կերպ ասած՝ այցելուին լիցքավորել այդ դրական էներգիայի առաջին չափաբաժնով, ինչը շատ անհրաժեշտ է բժշկին ցանկացած այցելության ժամանակ:

– Իսկ ո՞րն է, ըստ Ձեզ, «Վարդանանց» բժշկական կենտրոնի հիմնական տարբերությունը Հայաստանի մյուս բուժհաստատություններից, ո՞րն է ձեր մրցակցային առավելությունը:

– Բացի բոլոր կառուցվածքների համակարգված փոխգործակցությունից, հիմնական տարբերությունն այն է, որ մենք աշխատում ենք միջազգային արձանագրություններով։ Նման հայտարարություն, ըստ էության, ամեն բժշկական կենտրոն չէ, որ այսօր կարող է անել։ Վերջին 5 տարիների ընթացքում մեթոդիկորեն իրականացվում է բոլոր հիվանդությունների բուժման լավագույն միջազգային արձանագրությունների որոնում, զտում, թարգմանություն: Սկսած գրիպից՝ վերջացրած շատ հազվադեպ հիվանդություններով։ Մենք թվայնացնում ենք դրանք և մուտքագրում մեր էլեկտրոնային ծրագրում։

– Դժվա՞ր էր միջազգային արձանագրություններին անցնելու գործընթացը՝ անձնակազմի աշխատանքի համատեքստում:

– Դժվար էր հաղթահարել այն կարծրատիպը, թե միջազգային մոդելներն անհնար կլինի իրականացնել այստեղ՝ Հայաստանում։ Պարզվեց, որ ոչ մի առանձնահատուկ դժվարություն չկա, դրանք, ընդամենը, հոգեբանական ընկալման մակարդակում էին։

Պետք է հասկանալ, որ լավագույն արձանագրությունները մեծ ռեսուրսներ չեն ենթադրում։ Ընդհակառակը, դրանք տնտեսում են բժշկական կենտրոնի և բուժառուների ռեսուրսները, կանխում ավելորդ հետազոտությունների, լաբորատոր թեստերի գերածախսը, դրանք հիվանդին և բժշկին, ձեռքից բռնած, տանում են ամենակարճ ճանապարհով դեպի ախտորոշում, իսկ ախտորոշումից՝ դեպի բուժում:

Մեր փորձն արդեն ներկայացվել է «Վարդանանցը բուժում է» վերնագրված գրքում, որը լույս է տեսել անցյալ տարի: Մենք այն անվճար տրամադրել ենք բոլոր ընտանեկան բժիշկներին, առաջնային օղակի թերապևտներին։ Գրքում ներառված են միջազգային արձանագրությունները, որոնք մենք հասցրել ենք մինչ այդ պահը թարգմանել և ձևակերպել։ Պետք է ասել, որ դրանք ծածկում են ողջ ամբուլատոր պրակտիկայի 50-60%-ը: Յուրաքանչյուր երկրորդ դեպքում բժիշկը, հնարավորություն չունենալով խորհրդակցել գործընկերների հետ, կարող է տեսնել, թե ինչպես կարելի է բուժել, օրինակ, հոդատապը կամ զարկերակային հիպերտոնիան և այլն: Այս գրքի միջոցով ողջ «Վարդանանց»-ը, ուստիև, ողջ քաղաքակիրթ բժշկական աշխարհը կլինեն այդ բժշկի կողքին:

– Դուք մասնակցե՞լ եք գրքի նյութերի կազմման աշխատանքներին:

– Ես ղեկավարել եմ գրքի կազմման գործընթացը, և այդ խմբում ընդգրկվել է «Վարդանանց»-ի ևս 12 բժիշկ: Սա, իրականում, մեր կենտրոնի մաքուր արտադրանքն է, և այն էլ՝ եզակի: Բայց մենք մտադիր չենք սահմանափակվել դրանով։ Աշխատանքը շարունակվում է: Հրատարակված գրքում տեղ են գտել 137 ախտորոշումների վերաբերյալ միջազգային արձանագրություններ։ Այժմ մենք գնում ենք նրան, որպեսզի 3 տարի անց ընդգրկենք 1500-1600 ախտորոշում։ Որպեսզի բժիշկները կարողանան ստանալ բոլոր հարցերի պատասխանները: Բայց դա կլինի, ամենայն հավանականությամբ, առցանց ռեսուրսի տեսքով:

– Բժիշկ Մանգոյան, բժշկական կենտրոնի լրիվ անվանումն է «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն»: Կարո՞ղ եք պատմել, Ձեր կարծիքով, ո՞րն է «Վարդանանց»–ի նորարարությունը:

– Ցանկացած գործիք, ցանկացած սարքավորում կա նաև այլ խոշոր բժշկական կենտրոններում: Այդ առումով դու չես կարող նորարար լինել։ Դու չես կարող նորարար լինել, նույնիսկ, 140 բժիշկ ունենալու համատեքստում, թեև, դա բավական մեծ թիվ է։ Դու չես կարող նորարար լինել, նույնիսկ, այն պատճառով, որ գտնվում ես քաղաքի կենտրոնում, ինչը շատ հարմար է: Նորարարությունը մեզ մոտ սկսվում է հենց սպասարկման փուլից։ Այն առաջին ժպիտից, հերթերի էլեկտրոնային կարգավորումից, հանրապետությունում առաջին բժշկական զանգերի կենտրոնի, բուժման արձանագրությունների առկայությունից։ Ահա թե որտեղից է սկսվում նորարարությունը:

Նորարարությունը սկսվում է այն փուլից, երբ առաջին շփումից հետո քեզ համար պարզ է, թե ինչ անել հետո։ Մեր նորարարությունը միջազգային արձանագրությանը հետևելն է, ինչը դեռ ոչ մի տեղ չկա։ Ես դա հայտարարում եմ պատասխանատվությամբ։ Եվ անհավատալի է թվում, որ մոտ ժամանակներս դա ինչ-որ մեկին կհետաքրքրի: Ահա թե որտեղ է նորարարությունը:

Հնարավորինս քաղաքավարի, պատասխանատվության զգացումով ընդունել, սպասարկել, հստակ տեղեկատվություն տրամադրել հետագա քայլերի մասին, որպեսզի մարդը վստահություն ունենա, որ իրեն բուժում են այնպես, ինչպես կբուժեին, օրինակ, Գերմանիայի կլինիկաներից որևէ մեկում:

Փառք Աստծո, բոլոր պատրաստուկները հասանելի են, գործիքային հետազոտությունները, որոնք անցկացվում են այնտեղ, այստեղ նույնպես հասանելի են: Այսինքն՝ հարցը մեր ուղեղներում է, ոչ թե՝ ռեսուրսներում։

Իմ տեքստի հիմնական ռեֆրենն այն է, որ այդ բոլոր գործիքները, սարքավորումներն օգտակար են միայն փորձառու, գրագետ բժշկի ձեռքում: Դրանք՝ ինքնին, պարզապես, երկաթի կտորներ են:

Ամբողջական հարցազրույցը՝ այստեղ


LOADING