info@vardanants.am +374 (11) 59-21-00

Հոդվածներ

Վերջին մեկ ամսում գրիպի դեպքերն աճել են․ մեզ մոտ գրիպն ախտորոշվում է 10 րոպեում

դեկտեմբեր 28, 2023
<p><strong>Վերջին մեկ ամսում գրիպի դեպքերն աճել են․ մեզ մոտ գրիպն ախտորոշվում է 10 րոպեում</strong></p>

Գրիպով հիվանդացության դեպքերն աճում են բնակչության տարիքային տարբեր խմբերի և հատկապես՝ երեխաների շրջանում։ Մեր մանկաբույժների և թերապևտների մոտ այցերի վերջին տվյալներն են վկայում։

Սա կարող է վտանգավոր լինել հատկապես տոնական օրերին, երբ մեծ խմբերով հանդիպումներ և հավաքույթներ են կազմակերպվում։

Գրիպի ախտանշաններն են՝

  • բարձր ջերմություն
  • հազ
  • գլխացավ
  • թուլություն
  • ախորժակի անկում։

Այս ախտանշանների դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետների օգնությանը՝ հետագա բարդություններից խուսափելու համար։

Հիշեցնենք, որ «Վարդանանց»-ում կատարվում է գրիպի անտիգենային արագ թեստ (տարիքային բոլոր խմբերի համար), որի շնորհիվ հնարավոր է գրիպն ախտորոշել 10 րոպեի ընթացքում։

Արագ ախտորոշումն օգնում է բժիշկներին արդյունավետ բուժում կազմակերպել։

Թեստը հանձնելու համար զանգահարեք +𝟑𝟕𝟒 (𝟏𝟏) 𝟓𝟗 𝟐𝟏 𝟎𝟎 համարով և գրանցվեք։

Ինչպես կանխարգելել գրիպը

Մեր բժիշկները փաստում են, որ պատվաստումը շարունակում է մնալ գրիպից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը։

LOADING