Հոդվածներ
2023թ․ մարտի 18-ին տեղի ունեցավ «Վարդանանց» ՆԲԿ-ի գլխավոր տնօրեն, Անեսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հայկական միության անդամ, «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի գիտական ղեկավար, ԵՊԲՀ անզգայացման և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ Հարություն Մանգոյանի դասախոսությունը «Բազմակի կայուն մանրէները ԻԹԲ-ում՝ ճանաչել, բուժել, կանխարգելել» թեմայով։
Հ․ Մանգոյանը ներկայացրեց փորձագիտական իր մոտեցումները հակաբիոտիկների ոչ տեղին օգտագործման և չարաշահման, բազմակի կայուն մանրէների հակաբակտերիալ թերապիայի ներկայիս մարտահրավերների և վերջին նորությունների վերաբերյալ։ Քննարկվեցին իրական կլինիկական դեպքեր՝ հակաբիոտիկների կիրառման առումով։