info@vardanants.am

Հոդվածներ

­­­­­­­Ովքե՞ր կարող են անցնել անվճար մամոգրաֆիա Վարդանանցում

դեկտեմբեր 21, 2025
<p><strong>­­­­­­­Ովքե՞ր կարող են անցնել անվճար մամոգրաֆիա Վարդանանցում</strong></p>

Պետական սքրինինգային ծրագրի շրջանակում Վարդանանցում հասանելի է անվճար մամոգրաֆիկ հետազոտություն՝ 45–68 տարեկան կանանց համար։

Ովքե՞ր կարող են դիմել

Սքրինինգային ծրագիրը ՀՀ այն քաղաքացիների համար է, որոնք ընդգրկված են հետևյալ խմբերից որևէ մեկում՝

  • ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված կամ սոցիալապես անապահով ճանաչված անձինք (28.01 և ավել միավոր ունեցող)
  • հաշմանդամություն ունեցող անձինք (1-ին, 2-րդ կամ 3-րդ խմբի),
  • զինծառայողներ, փրկարարներ և նրանց ընտանիքների անդամներ,
  • փախստականներ և Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք,
  • թրաֆիքինգի կամ ընտանեկան բռնության դեպքերից տուժած անձինք,
  • սոցիալական փաթեթի շահառուներ,
  • ժամանակավոր օթևանների և սոցիալական պաշտպանության հաստատությունների շահառուներ,
  • օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամներ։

Այցելության գրանցվելու համար զանգահարեք 011 59 21 00 համարով։

LOADING