info@vardanants.am +374 (11) 59-21-00

Հոդվածներ

Կրունկոսկրերի գերաճի բուժում՝ հարված-ալիքային թերապիայի միջոցով
հունիս 23, 2023
Կրունկոսկրերի գերաճի բուժում՝ հարված-ալիքային թերապիայի միջոցով

Ո՛չ կոշիկդ կլայնանա,

Ո՛չ էլ ցավը կմեղմանա..․

Պ․ Սևակն, իհարկե, ուրիշ ցավի մասին է գրել, բայց մենք այս տողերը հիշեցինք հետևյալ գանգատներից՝

  • անհանգստացնում է կրունկների սուր ցավը,
  • ոտքը չեք կարողանում գետինին դնել,
  • անընդհատ փոխում եք կոշիկը, բայց անօգո՞ւտ։

Այս նշանները կարող են վկայել կրունկի հատվածում ոսկրերի գերաճի մասին։

«Վարդանանց»-ի ֆիզիոթերապիայի կաբինետում կրունկոսկրերի խթանը (գերաճը) բուժում են հարված-ալիքային թերապիայով՝ նորագույն 𝗕𝗧𝗟-𝟲𝟬𝟬𝟬 𝗦𝗪𝗧 սարքով։

Հարված-ալիքային թերապիայի արդյունքում մաշեցվում է ոսկրային գերաճը, նպաստում բոբոքային պրոցեսի լավացմանը։

Մեկ սեանսի տևողությունը 5 րոպե է, լիարժեք արդյունքի հասնելու համար բժիշկները խորհուրդ են տալիս անցնել ամբողջական կուրսը՝ մինչև 8 այց։

Սկսեք քայլել առանց ցավի։

Զանգահարեք +𝟑𝟕𝟒 (𝟏𝟏) 𝟓𝟗 𝟐𝟏 𝟎𝟎 համարով և գրանցվեք թերապևտի և/կամ վնասվածքաբանի մոտ խորհրդատվության։

LOADING