info@vardanants.am +374 (11) 59-21-00

Հոդվածներ

Երիկամի քարեր․հնարավո՞ր է, արդյոք, կանխարգելել
հունիս 20, 2023
Երիկամի քարեր․հնարավո՞ր է, արդյոք, կանխարգելել

Երիկամներում քարերն առաջանում են մեզի անլուծելի աղերի՝ բյուրեղների խտացումից։

Երիկամներում քարերը կարող են սուր ցավեր առաջացնել մեջքի շրջանում կամ որովայնի ստորին հատվածում։

Միզաքարային հիվանդության հիմնական կանխարգելումն ամենօրյա բավարար քանակությամբ հեղուկի ընդունումն է։ Օպտիմալ է համարվում 2-3լ հեղուկի ընդունումը։

Հեղուկը մեծացնում է երիկամներով արյան շրջանառության ծավալը և խոչընդոտում ավելորդ աղերի կուտակումը։ Հեղուկ ասելով պետք է հասկանալ ոչ թե թունդ թեյ, սուրճ, գազավորված ըմպելիքներ, այլ խմելու պարզ ջուր կամ առանց շաքարի բանջարեղենային կամ մրգային հյութեր։

Պետք է հիշել, որ հանքային ջուրը երիկամներին օգտակար չէ․ նրանում մեծ քանակությամբ տարբեր հանքային նյութեր են պարունակվում, որոնք ծանրաբեռնում են երիկամների աշխատանքը։ Ավելին՝ դրանց չարաշահումն ինքնին կարող է երիկամներում քարերի առաջացման հանգեցնել։

Կա տարածված միֆ, որին հավատում են հատկապես գարեջրի սիրահարները, որ գարեջուրն նպաստում է երիկամներից քարերը հեռացնելուն։ Դա մոլորություն է։ Ընդհակառակը՝ գարեջուրը երիկամներն արտահայտված ծանրաբեռնվածության է ենթարկում և նպաստում դրանցում քարերի առաջացմանը։

Հատկանշական է, որ երիկամները «շարժում են սիրում»։ Նստակյաց և պասիվ ապրելակերպը կարող են բերել գոտկային շրջանի և փոքր կոնքի արյան շրջանառության խանգարման, ինչը կարող է ազդել երիկամների ֆունկցիայի վրա։

Այն մարդիկ, ովքեր ունեն ժառանգական նախատրամադրվածություն, պետք է տարին մեկ անգամ կատարեն երիկամների ուլտրաձայնային հետազոտություն՝ սոնոգրաֆիա։

Իսկ արդեն առաջացած քարերի դեպքում կանխարգելման մասին ուշ է խոսել։ Անհրաժեշտ է դիմել ուրոլոգի՝ անհրաժեշտ բուժում ստանալու համար։

LOADING