info@vardanants.am +374 (11) 59-21-00

Հոդվածներ

Ե՞րբ դիմել քիթ-կոկորդ-ականջաբանին

փետրվար 19, 2025
<p><strong>Ե՞րբ դիմել քիթ-կոկորդ-ականջաբանին</strong></p>

Մենք հաճախ չենք նկատում, թե ինչպես են անկարևոր թվացող ախտանիշները խանգարում լիարժեք կյանքով ապրել։ Եթե քիթը մշտապես փակ է, լսողությունը վատթարանում է կամ խռմփոցը դառնում սովորական, ապա ժամանակն է դիմելու մասնագետին։

«Վարդանանց»-ն առաջարկում է քիթ-կոկորդ-ականջաբանական խնդիրների ախտորոշում և վիրահատություններ՝ Ձեր առողջության համար։

Մշտապես փակ քիթ

Եթե հարբուխը չի անցնում կամ քիթը փակ է առանց ակնհայտ պատճառի, հնարավոր է, որ ունեք սինուսիտ, պոլիպներ կամ միջնապատի թեքվածություն։ «Վարդանանց»-ում կատարում են արդյունավետ վիրահատություններ, որոնք վերականգնում են ազատ շնչառությունը։

Կոկորդի ցավեր

Հաճախակի անգինաները (տարին երեք և ավելի անգամ), նշիկների վրա առաջացած թաղանթը, ցավ՝ կուլ տալու ժամանակ, թուլությունն ու մարմնի ցավերը լուրջ ազդանշաններ են, որոնք չի կարելի անտեսել։ Մեր բժիշկներն առաջարկում են լազերային և վիրահատական բուժում՝ խնդիրն ամբողջությամբ վերացնելու համար։

Խռմփոց

Խռմփոցը ոչ միայն անհարմարություն է, այլև լուրջ բարդությունների ռիսկ։ «Վարդանանց»-ում հաջողությամբ ախտորոշում ենք խռմփոցի օբյեկտիվ պատճառները և առաջարկում համապատասխան արդյունավետ բուժում՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով այլ մասնագետներ։

Ձեր առողջությունը՝ մեր հոգածության կենտրոնում

Մի հետաձգեք ձեր առողջության մասին հոգ տանելը։ Եթե Ձեզ անհանգստացնում են այս ախտանիշները, գրանցվեք խորհրդատվության «Վարդանանց»-ի ՔԿԱ բժիշկների մոտ։ Ժամանակակից ախտորոշման մեթոդներն ու վիրահատական միջամտությունները կօգնեն Ձեզ կրկին ազատ շնչել, լավ լսել, լինել առողջ և հիանալի զգալ։

Հեռ․՝ +374 (11) 59-21-00

LOADING