[email protected]

Հոդվածներ

Ֆրանսիական փորձը՝ «Վարդանանց»-ում

ապրիլ 29, 2026
<p><strong>Ֆրանսիական փորձը՝ «Վարդանանց»-ում</strong></p>

Այսօր «Վարդանանց» բժշկական կենտրոնում կրկին հյուրընկալել էինք ֆրանսիացի գործընկերներին՝ փորձի փոխանակման և մասնագիտական համագործակցության նպատակով։

Այցի շրջանակում նյարդաբան Ֆրանսուազ Բուհուրը և «Վարդանանց»-ի մասնագետները համատեղ իրականացրին էլեկտրանեյրոմիոգրաֆիա (ԷՆՄԳ) հետազոտություն։

Էլեկտրանեյրոմիոգրաֆիան ժամանակակից ախտորոշիչ մեթոդ է, որը հնարավորություն է տալիս գնահատել նյարդերի և մկանների ֆունկցիոնալ վիճակը, հստակեցնել նյարդային ախտահարումների բնույթն ու աստիճանը, ինչպես նաև ժամանակին կանխել հնարավոր բարդությունները։

Նման հանդիպումները կարևոր հարթակ են մասնագիտական գիտելիքների փոխանակման, միջազգային փորձի ներդրման և բժշկական ծառայությունների որակի շարունակական բարձրացման համար։

LOADING