info@vardanants.am +374 (11) 59-21-00

Հոդվածներ

Ստամոքսաղիքային համայնապատկեր. երբ բուժումն ու ախտորոշումը զուգակցվում են

օգոստոս 06, 2024
<p><strong>Ստամոքսաղիքային համայնապատկեր. երբ բուժումն ու ախտորոշումը զուգակցվում են</strong></p>

«Վարդանանց»-ը քննարկում է նոր հորիզոնները մարզային գործընկերների հետ

Համախմբելով բժիշկների ջանքերը՝ բուժառուներին առաջարկել ամենաարդիական ու արդյունավետ լուծումները

Այսօր էնդոսկոպիան թույլ է տալիս ոչ միայն պարզորոշ տեսնել Ձեր մարմինը ներսից, այլև կատարել վիրաբուժական բարդ միջամտություններ՝ առանց կտրվածքների: Դա մեծացնում է բուժման ճշգրտությունն ու արդյունավետությունը՝ նվազագույնի հասցնելով ցավն ու բարդությունների վտանգը և, իհարկե, ապահովում բուժառի կյանքի որակը։

«Վարդանանց» ՆԲԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպված հերթական քննարկումը էնդոսկոպիայի ժամանակակից հնարավորությունների մասին էր։ Իսկ մասնակիցները Գեղարքունիքի մարզի տարբեր բուժկենտրոնների մասնագետներն էին։

Բժիշկ-էնդոսկոպիստ Վահե Ղազարյանը ներկայացրեց ոլորտի վերջին նորությունները, այդ թվում՝ «Վարդանանց»-ի էնդոսկոպիկ ծառայության հնարավորությունները։ Նա նշեց, որ կենտրոնում տրամադրվում են ինչպես ախտորոշիչ, այնպես էլ բուժական միջամտություններ։

Դասընթացի մասնակիցները մասնագիտական​​ նման քննարկումները կարևորեցին որպես փորձի հարստացման արդյունավետ միջոց։

«Դրանք ոչ միայն մեզ ծանոթացնում են բժշկագիտության վերջին զարգացումներին, այլև կլինիկական առօրյա դեպքերը համատեղ քննարկելու հրաշալի միջոց են, ինչն էլ անմիջականորեն նպաստում է նաև մեր հմտությունների բարելավմանը»,- իր տպավորություններով այսպես կիսվեց մասնակից բժիշկներից մեկը:

LOADING